Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Ոստիկանության կոլեգիայի նիստում սուր քննադատության ենթարկեց ոստիկանությանը: Նա, ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները մատնանշող մի քանի օրինակ բերելով, ասաց, թե ինքը ամաչում է ոստիկանների փոխարեն:
«Ողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն: Գիտեն` ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկանները այդ գործը շուռ են տալիս այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Ինքներդ առաջինը պիտի գայիք եւ այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա'յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը», - ասաց նախագահը:
Թեեւ Սերժ Սարգսյանը չնշեց հանցագործությունը պարտակած բարձրաստիճան ոստիկանի անունը, սակայն խոսքը վերջերս աշխատանքից ազատված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի մասին էր: Ինչպես տեղեկացրել էր Հատուկ քննչական ծառայությունը, այս ոստիկանները անցած տարի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի հետ կապված անհրաժեշտ միջոցներ չէին ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչի արդյունքում կատարված սպանության համար մեղադրվել էր այլ անձ, իսկ իրական մարդասպանը խուսափել էր քրեական պատասխանատվությունից:
Թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ընդգծում է, որ հասարակությունը տեղյակ է ոստիկանների` «գործը շուռ տալու» մասին, սակայն անցած շաբաթ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այս գործին անդրադառնալով, ասաց, թե Թամամյանին մեղադրելու իրավունք չունի:
«Եթե նույնիսկ անմեղության կանխավարկածն էլ այս պահին հաշվի չառնեմ, նա իմ աշխատանքային ընկերն է եղել: Ինչի մասին որ խոսվում է այս պահին քրեական գործի շրջանակներում, ես բացառապես տեղյակ չեմ: Դա ինձ համար անծանոթ, անհասկանալի պատմություն է: Քննությունը կապացուցի, կհայտարարի արդյունքները, ես ինքս նրան կմեղադրեմ, եթե նա մեղավոր է», - ասաց Ալիկ Սարգսյանը:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ այս տարվա հունվարին այս գործի հետ կապված իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշված քրեական գործով Հովհաննես Թամամյանը, Վարազդատ Ադամյանը, այդ թվում իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք հարցաքննվել են որպես վկաներ: Քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, նշում են, որ, ըստ էության, նախագահը հայտարարեց, որ տեղի է ունեցել քրեորեն պատժելի հանցագործություն, սակայն դրա համար որեւէ մեկը առայժմ պատասխանատվության չի ենթարկվել:
«Հիմա Հայաստանում ընդունված է` եթե պաշտոնատար անձ է, ապա առավելագույնը աշխատանքից հեռացնում են, իսկ եթե հասարակ քաղաքացի է, որը շատ փոքր հանցանք է կատարած լինում, ապա անմիջապես կալանավորում եւ բարձր պատիժներ են տալիս», - ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե պարզ էր, որ խոսքը Թամամյանի մասին էր, որը «կոնկրետ գործ է սարքել ինչ - որ մեկի վրա»:
«Դրա համար շատ կոնկրետ հոդվածներ կան Քրեական օրենսգրքում, եւ այդ մարդը վաղուց պետք է նստած լիներ բանտում` նման գործողությունների համար», - կարծիք հայտնեց Զուրաբյանը:

Your browser doesn’t support HTML5