Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, նախկինում հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը կիրակի օրը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին, որտեղ մի քանի ժամ պահվելուց հետո նրան ձերբակալել են:
Խաչատրյանը ձերբակալվել է այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։ Խաչատրյանի պաշտպանական կողմը, դեպքին ականատես ցուցարարներն ու նրա հարազատները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: Սամսոն Խաչատրյանի որդին` Սարգիսը այսպես ներկայացրեց կատարվածը. - «Աղջիկների են խփել, հրել «Պոնչիկանոց»-ի մոտ: Հայրս ասել է` հերիք է, չի կարելի, աղջիկների եք խփում: Իրենք էլ, թե` գլուխդ կջարդենք, դու ո՞վ ես ու հրել են հորս»:
ՀԱԿ ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը ասաց, որ ականատես է եղել միջադեպին եւ համոզված է, որ միջադեպը հրահրողները հատուկ գործուղված սափրագլուխ սադրիչներ են եղել:
Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սամսոն Խաչատրյանը իր ձերբակալությունը կապում է շաբաթ օրը` մարտի 12-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում իշխանությունների հասցեին իր հնչեցրած սուր քննադատության հետ: Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ համոզմունք է հայտնել, որ իր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Հակառակ դեպքում ո'չ Սամսոն Խաչատրյանը, ո'չ փաստաբան Արա Զաքարյանը չեն հասկանում, թե ինչո՞ւ Խաչատրյանին մարտի 1-ի միջադեպից 12 օր անց` մարտի 13-ին բերման ենթարկեցին ու ձերբակալեցին:
«Եթե այդպիսի դեպք է տեղի ունեցել, ինչո՞ւ անմիջպես չեն կարողացել բերման ենթարկել, թեկուզ հաջորդ օրը` հաշվի առնելով Սամսոն Խաչատրյանի ով լինելու հանգամանքը», - հարցնում է Արա Զաքարյանը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այն պնդումները, որ ՀԱԿ ակտիվիստի ձերբակալությունը նրա քաղաքական հայացքներով եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում տպագրված հոդվածի հետ է կապված:
«Հրապարակումը ի՞նչ կապ ունի: Ոստիկանի նկատմամբ բացարձակապես ոչ մեկը իրավունք չունի ձեռք բարձրացնելու` անկախ նրանից դիմադիր դաշտից է, թե` ընդդիմադիր», - ասաց Կարապետյանը, ով հաստատեց, որ այդ անձինք քաղաքացիական հագուստներով են եղել, բայց ներկայացել են, որ ոստիկաններ են:
Կարապետյանը հերքեց քաղաքացիական հագուստներով ոստիկանների` հանրահավաքին մասնակցողներին հրելու կամ հարվածելու վերաբերյալ պնդումները:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մարտի 1-ին քրեորեն պատժելի արարք կատարած Սամսոն Խաչատրյանը մարտի 13-ին ձերբակալվեց, Կենտրոնականի ոստիկանապետը պատասխանեց. - «Մենք իրեն փնտրել ենք մարտի 1-ից անմիջապես հետո, ինքը իր բնակության վայրում չի բնակվում, պարզ չէր, թե որտեղ է բնակվում, որոնողական աշխատանքներ էինք տարել: Պարզապես երեկ նրան կարողացան հայտնաբերել եւ բերման ենթարկել»: Կարապետյանը նաեւ հավելեց, որ Խաչատրյանին ծանուցագիր ուղարկվել է:
ՀԱԿ-ն ու Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեն տարածել են հայտարարություններ, որոնցում իշխանություններին կոչ են անում անհապաղ ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին եւ վերջ տալ` «խաղաղ հանրահավաքների ժամանակ տարբնույթ սադրիչների հագուստափոխված ոստիկանների միջոցով քաշքշուկներ ու տարբեր մանր ու մեծ սադրանքներ կազմակերպելու արատավոր պրակտիկային»:
Վանաձորցի Սամսոն Խաչատրյանին այսօր այցելել են Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եվ ընդդիմադիր Ժառանգություն խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

Your browser doesn’t support HTML5