Հայաստանցի հաշմանդամ մարզիկները մեդալներ են նվաճել լեռնադահուկային սպորտի առաջնությունում

Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության 3 անդամները փետրվարի 28-ից մարտի 4-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի 22 մարզիկների հետ միասին մասնակցել են սլավոնական երկրների լեռնադահուկային սպորտի բաց առաջնությանը եւ վերադարձել մեդալներով:
3-րդ տեղը գրաված Գայանե Ուսմյանը հաշմանդամ է դարձել 88-ի ավերիչ երկրաշարժից հետո: 12 տարեկանից լեռնադահուկային սպորտով զբաղվող Գարուշ Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Մհեր Ավանեսյանը լավագույն արդյունք է ցուցաբերել` արժանանալով ոսկե մեդալի:

Առաջնության մասնակցության բոլոր ծախսերը հոգացել են կազմակերպիչները: «Փյունիկ»-ի նախագահի խոսքով` Հայաստանում հաշմանդամային սպորտին պետբյուջեից հատկացվում է 3 միլիոն դրամ, ինչը բավականացնում է միայն տարվա ընթացքում մեկ փառատոն կազմակերպելուն: