«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ամփոփել է թեժ գծով ստացված հեռախոսազանգերը` եզրակացնելով, որ «հայ կանանք հիմնականում բռնության են ենթարկվում ընտանիքում»: 2010 թվականի ընթացքում կենտրոնի ազգային թեժ գծով ստացվել է 1777 հեռախոսազանգ, որոնցից 701-ը` ընտանեկան բռնության վերաբերյալ:
Զանգահարողների մոտ 60 տոկոսը նշել է, որ հոգեբանական բռնության է ենթարկվում, 38 տոկոսը` ֆիզիկական եւ 13 տոկոսը` սեռական: «Կանանց իրավունքների կենտրոն»-ի տվյալներով` կանայք հիմնականում ֆիզիկական եւ հոգեբանական բռնության են ենթարկվում ամուսինների կողմից, մարզերում շատ են նաեւ սկեսրոջ կողմից իրականացվող բռնության դեպքերը, սակայն լինում են շատ ավելի սարսափելի իրավիճակներ:
Հայաստանի 4 մարզերում կենտրոնն ունի ճգնաժամային կենտրոններ, որոնք, ինչպես եւ գլխամասայինը, անվճար հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում. կենտրոնի իրավաբանները դատական ատյաններում ներկայացնում են կանանց իրավունքներն ու շահերը, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում ապաստարաններ: