«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Տեր-Պետրոսյանը «ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանություն» ասելով թերեւս նկատի ունի վերջին երկու ամիսներին Երեւանից վերջապես հնչող այն հայտարարությունները, թե Հայաստանը պատերազմից չի վախենում, եւ եթե Ադրբեջանը նման սադրանքի դիմի, բոլոր միջոցներով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը: Փաստորեն, Տեր-Պետրոսյանը անընդունելի է համարում կամք ցուցաբերելու այն նշույլները, որը արդեն ստիպված, այլընտրանք չունենալով` արտահայտում է իշխանությունը, ինչը չի եղել իր` Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Եթե այս կեցվածքը նա անընդունելի է համարում, ապա ո՞րն է նրա համար ընդունելին: Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ-ի ղեկավարը եւ ինչի՞ն է ուղղված այս ակտիվացումը: Երբ համեմատում ենք 2 տարի առաջ եւ ներկայումս ՀԱԿ-ի մարտավարությունը, համադրում փաստերը, շատ ուշագրավ օրինաչափություն է բացահայտվում. Տեր-Պետրոսյանը տարատեսակ պատճառաբանություններով նահանջում է, դադարեցնում հանրահավաքային ճնշումը միայն այն պահերին, երբ իշխանությունը ազգային հարցերով զիջողականություն է ցուցաբերում: Իսկ ազգային քաղաքական ուղեգծին իշխանության վերադարձը բերում է հանրահավաքների կտրուկ ակտիվացման եւ նոր վերջնագրերի»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է.- «Երբ քաղաքական դետերը մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները միաբերան գնահատում են իբրեւ պատերազմի սպառնալիքի մեծացման հերթական վկայություն, երկու երկրներում մեծանում է ներքաղաքական պայքարի սրման եւ բախումների հավանականությունը։ Ադրբեջանում մարտի 11-ը, իսկ Հայաստանում՝ մարտի 17-ը ընդդիմությունը հռչակել է վճռական հանրահավաքների օրեր՝ իշխանություններին սպառնալով քաղաքական նոր ցնցումների հեռանկարով։ Տարբերությունը միայն այն է, որ այդ սպառնալիքի հետեւանքով Ադրբեջանում արդեն սկսվել է «ֆեյսբուքային հեղափոխության» կազմակերպիչների զանգվածային որսը, ինտերնետի գործածության սահմանափակումը, ձերբակալվածների ծեծ ու ջարդը։ Իսկ ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարություն է տարածել մարտի 11-ի հանրահավաքը անմիջապես ցրելու իր վճռականության մասին։ Հայաստանում, հակառակը, ընդդիմությունը շարունակում է ազատորեն հեղափոխություն, անգամ սոցիալական բունտ քարոզել պատերազմական վտանգի ակնհայտ մեծացման պայմաններում։ Ավելին՝ իշխանությանը ներկայացվել են վերջնագրային բովանդակություն ունեցող պահանջներ, որոնք, ի վերջո, հանգում են «հանգրվանային իշխանափոխության» գաղափարին»։
«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «ՀԱԿ-ի հանրահավաքում առաջ քաշված պահանջները բովանդակությանը անդրադառնալու փոխարեն մեր քաղաքական գործիչները զբաղված են պարզագույն աճպարարությամբ: Նրանք ձգտում են նվազեցնել Կոնգրեսի դերը` «չհասկանալով», որ պահանջները ներկայացրել է մեր հասարակության ակտիվ զանգվածը եւ դրանց տերն է լինելու` առանց սրանց քարոզչությանը ուշադրություն դարձնելու: Հետաքրքիր իրավիճակ է. հենց որ հիշեցնում ենք երկու կարեւոր կետերը` իշխանության աքքիլեսյան գարշապարը, հենց որ խոսում ենք հոկտեմբերի 27-ի մասին, Հայաստանի ապօրինի կառավարիչները խառնվում են իրար եւ սկսում են կրկնել երեք տարի անգիր արած արդարացման տեքստը, որն ունի հետեւյալ «իմաստը»` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, մարտի 1-ի գործով քննությունը շարունակվում է, բայց ընդդիմությունը մեզ չի օգնում, որ բացահայտենք, հոկտեմբերի 27-ի հանցագործները հայտնաբերված ու պատժված են»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ հետեւում ես հայրենի իշխանությունների վարք ու բարքին, տպավորություն ես ստանում, թե որոշել են մանր ու միջին բիզնեսը հիմնովին արմատախիլ անել մեր երկրից: Երբ փողոցում կանաչի վաճառող տատիկին ուղարկում են շուկաներ, այդ նույնն է, որ նրան զրկեն իր կանաչին վաճառելու եւ ըստ այդմ՝ ապրելու իրավունքից: Երբ Թուրքիայից բերվող հագուստի մեկ կիլոգրամի դիմաց բեռնափոխադրման գինը 4-ից դարձնում են 6 դոլար եւ զգուշացնում, որ առաջիկայում դառնալու է 8, այդ գործով զբաղվող կանանց, փաստորեն, զրկում են ընտանիք պահելու հնարավորությունից: Եվ ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ բացատրություն ունի այս քաղաքականությունը, ինչին է միտված: Գուցե սա հատո՞ւկ է արվում: Ասենք, ինչ-որ կառույցների, օտար պետությունների թելադրանքով է: Իսկ գուցե սոցիալական վիճակը սրելու, բողոքի ալիք բարձրացնելո՞ւ: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ իրենք իրենց նստած ճյուղն են կտրում: Բայց դե ի՞նչ իմանաս»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բլոգում կոչ էր արել` չնախանձել Վրաստանին: Զուտ տեսականորեն նա, իհարկե, իրավացի է: Նախանձը գեղեցիկ զգացմունք չէ, քաղաքացիներին շատ ավելի լավ է բնութագրում հպարտությունը իրենց երկրի նվաճումներով: Բայց ամբողջ խնդիրը այն է, որ, ասենք, 1700-ամյա քրիստոնեությունը կամ Ավարայրի ճակատամարտը հպատության «մշտական պաշար» չեն տալիս: Մարդիկ ուզում են ունենալ հպարտության ավելի թարմ, ավելի ժամանակակից մի աղբյուր: Եվ ահա այստեղ է, որ մեզ սկսում է համակել «սեւ նախանձը» հարեւանների հանդեպ: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության, Վրաստանի ոստիկանությունը կոռումպացվածության ցածր մակարդակով աշխարհի լավագույն հնգյակում է: Իհարկե, հաշվի առնելով մեր իշխանության «բնավորությունը», կարելի է կանխատեսել, որ այդ փաստին կտրվի հետեւյալ երկու մեկնաբանություններից մեկը. 1. Կառավարությունը անզիջում պայքար է մղում կոռուպցիայի դեմ, միայն թե մեր անշնորհակալ քաղաքացիները դա չեն նկատում: 2. Համաշխարհային ուժային կենտրոնները եւ դրանցից սնվող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը իրենց սիրելի Վրաստանի PR-ն են անում` աշխարհում նարնջագույն հեղափոխություններ խթանելու նպատակով»:

Your browser doesn’t support HTML5