Հայաստանի քաղաքացին նշանակվել է ՄԱԿ-ում բարձր պաշտոնի

Այսօր, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Անվտանգության խորհրդի հարցերով ՄԱԿ-ի բաժանմունքի տնօրեն է նշանակել Մովսես Աբելյանին:

Աբելյանն ունի բազմակողմ դիվանագիտության 20 ամյա փորձ, նախագահել է ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատանքը: 2003թ.-ից ի վեր նա վարչական ու բյուջետային հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5-րդ կոմիտեի քարտուղարն էր:

1998-2003թթ.-ի ընթացքում զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը եւ ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: