Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները իրենց խորը մտահոգությունն են հայտնել մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան)) խորապես մտահոգված են մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ: Նման անիմաստ գործողությունները, եթե դրանք հաստատվեն, կհակասեն ուժի կիրառումից զերծ մնալու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու` կողմերի հանձնառությանը», - ասված է այսօր Վիլնյուսում տարածված հայտարարությունում:
Համանախագահները խնդրել են ԵԱՀԿ-ի նախագահի անձական ներկայացուցիչ, դեսպան Անջել Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել բոլոր կողմերի մասնակցությամբ` ինչպես համաձայնեցվել է մարտի 5-ին Սոչիում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած համատեղ հայտարարությունում. - «Համանախագահը գալիք շաբաթ կմեկնեն տարածաշրջան` կոչ անելու կողմերին լիարժեքորեն համագործակցել անցկացվելիք հետաքննությանը»:
Համանախագահները նաեւ «խստորեն դատապարտում են ցանկացած մարդկային կյանքի կորուստ», եւ հորդորում են կողմերին «լինել զուսպ, հարգել 1994 թվականի հրադադարը եւ կատարել 2010-ի հոկտեմբերին ու այս ամիս ավելի վաղ Սոչիում ստանձնած պարտավորությունները»: