Գրեթե կրկնակի աճել են ծաղիկների գները

Your browser doesn’t support HTML5

Կանանց միջազգային տոնին ծաղկավաճառները փորձում են ավելի մեծ շահույթ ստանալ եւ գրեթե կրկնակի բարձրացնում են ծաղիկների գները, ինչն էլ դառնում է տղամարդկանց դժգոհության պատճառը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարտի 8-ին Երեւանի քաղաքացիներից ոմանք ասացին, որ ծաղիկները թանկացել են մոտ 3-4 անգամ, ոմանց կարծիքով էլ ծաղիկների գները միջինը ավելացել են 500 դրամով:

Սակայն ծաղկավաճառներն ասում են, որ գները չեն փոփոխվել:

«Մենք ընդհանրապես չենք բարձրացրել գները, ոնց եղել է, այդպես էլ տալիս ենք. կակաչները` 300-1000 դրամ, վարդերը` 1500-2000 դրամ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց երեւանցի ծաղկավաճառներից մեկը;

Երեւանյան մեկ այլ ծաղկավաճառ էլ ասաց, թե իր վաճառած ծաղկի գները տատանվում են 100-1000 դրամի սահմաններում:

«Տոն օրերին մոտ 5 անգամ շատ է վաճառում, դրա համար էլ էժան եմ ծախում, որ ժողովուրդը կարողանա առնի», - ասաց ծաղկավաճառը: