«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում:
«Մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում», - ընդգծել է Նալբանդյանը:
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին` սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով` փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր` դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա»:
«Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Իսկ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձեւավորված: Եվ զարմանալին այն է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել` մեղադրելով Հայաստանին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, այնինչ իրականում լրիվ հակառակն է», - ասել է Նալբանդյանը: - «Միջազգային հանրությունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան` արդյոք նա ընդունում է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո, թե ոչ»:
Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ի վերջո Սոչիում [որտեղ մարտի 5-ին նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ] Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն եւ քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ելույթին ներկա էին ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վիեննայում հավատարմագրված դեսպաններ: