Ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել մասնավոր բուհերում

Armenia - Armenian graduates at a unified exam

Կրթության եւ գիտության նախարարությունը այս կիսամյակի ընթացքում ստուգումներ է անցկացրել ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատություններում ու մի շարք թերություններ հայտնաբերել:
Ստուգումների արդյունքում կասեցվել են մի քանի մասնավոր բուհերի լիցենզիայի գործողությունները, մի քանիսն էլ որոշել են միավորվել: Եթե 2009-ին Հայաստանում գործում էր շուրջ 70 մասնավոր համալսարան, այսօր, հաշվի առնելով կասեցումները, դրանց թիվը հասել է 40-ի, միավորումների արդյունքում այն կկրճատվի եւս 6-ով:

Կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է նպանատիպ ստուգումներ իրականացնել նաեւ ամռանը: