Պաշտոններից ազատվել են Հովհաննես Թամամյանը եւ Արաբկիրի ոստիկանապետը

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանով Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի Ոստիկանության լրատվության վարչությունից: