Հինգշաբթի երեկոյան ժամը 19:40-ին Երեւանի Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող 10 երիտասարդներ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ՀԱԿ-ից, բերման ենթարկվածներն են ՀԱԿ-ի երիտասարդական թեւի անդամներ Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Սերգեյ Գասպարյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Ղազարյանը, Հերմինե Մաթեւոսյանը, Տաթեւ Պողպատյանը, Մարիամ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը:
Երիտասարդ ակտիվիստներին բերման ենթարկելուց անմիջապես հետո ոստիկանության Կենտրոնականի բաժնի առջեւ էին հավաքվել ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ մի քանի տասնյակ ակտիվիստներ, ինչպես նաեւ բերման ենթարկվածների հարազատները:
Ոստիկանության բաժնի մուտքը հսկում էին մեծ թվով ոստիկաններ:
«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին բերման ենթարկված աղջիկներին բաց էին թողել, իսկ տղաներին ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխում էին նարկոլոգիական դիսպանսեր:
Բերման ենթարկված աղջիկներից մեկը` Տաթեւ Պողպատյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հետեւյալը. - «Մենք թերթոն էինք բաժանում` Հայ ազգային կոնգրեսի թերթոնը, շատ հանգիստ, սկսած Կորյունի փողոցից` արդեն հասել էինք Հյուսիսային պողոտա, եւ ոչ համազգեստավոր ոստիկաններ էին, չգիտեմ ինչ էին` հիմա ասում են ոստիկան են, բայց չհասկացանք ինչ են, եկան, ասացին` «տվեք այդ թերթերը, չեք բաժանելու», ասացինք` «ինչ-որ օրենք կա՞», ասացին` «մենք օրենքի հետ կապ չունենք, օրենքի մասին չի խոսքը, էս թերթերը տվեք, գնացեք»: Ու հետո սկսեցին հրմշտել, քաշել, մի քանի հոգու հարվածել են: Հետո ես չհասկացա ոնց` մեզ մի ձեւ ճղտեցին այդ ավտոյի մեջ ու բերեցին այստեղ: Ներսում փորձում էին հարցաքննել, բայց մենք ամեն ինչից հրաժարվել ենք»:
Բերման ենթարկված տղաներին նարկոլոգիական դիսպանսեր տեղափոխելու պահին հրմշտոց ու քաշքշուկ տեղի ունեցավ իրավապահների ու ՀԱԿ-ի ակտիվիստների միջեւ:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի խոսքով` «հերթական անգամ ոստիկանությունը կատարում է բացարձակ անօրինականություն»:
«Խայտառակում են իրենց համազգեստը, խայտառակում են պետությունը: Սովորական բան է արդեն, երեք տարի է` նույնը կատարվում է գրեթե ամեն օր: Այս նույն բաները կատարվելու են վաղն էլ, մյուս օրն էլ, ամսի 1-ից առաջ», - հայտարարեց Շահնազարյանը` հավելելով. - «Իշխանությունը սարսափած է ժողովրդից, սարսափած է ամսի 1-ի հանրահավաքից, դրան հաջորդող գործողություններից. տեսնում են` իրենց նմանների հետ ինչ է կատարվում ուրիշ երկրներում»:
ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը` ասելով. - «Քաշքշելու առումով իրենք երեւի թե ճիշտ չեն ձեզ մեկնաբանում: Միշտ ցանկություններ ունեն տվյալ անձինք` շոուների վերածելու այս ամեն մի գործողությունները ոստիկանության աշխատողի: Ընդամենը` հասարակական կարգ են խախտում, խոչընդոտում են ոստիկանի աշխատանքը, չեն լսում, վիրավորանք են ընդունում ու սկսում են հակադարձ շատ վատ վիրավորանքներով հանդես գալ ոստիկանության հասցեին, որի պատճառն է հանդիսացել եւ նրանց բերման ենթարկելը»:
Կենտրոնի ոստիկանապետի խոսքով` դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվել, քրեական գործ, սակայն, չի հարուցվել:
Ինչ վերաբերում է բերման ենթարկված տղաներին նարկոդիսպանսեր տեղափոխելուն, ապա, ըստ Աշոտ Կարապետյանի, «մեկ անձի գրպանից հայտնաբերվել է դեղահաբ». - «Ինքը պնդում է, որ դա վիտամին է, մենք չենք ժխտում, փորձաքննություն կնշանակենք, եթե վիտամին լինի` շատ լավ: Եվ պահվածքից էլ, ինչու չէ, կասկած կարող էր հարուցել, որ օգտագործում են նաեւ թմրամիջոցներ, ինչը իրենք հրաժարվել են եւ փորձաքննության փորձանմուշ չեն տվել, որը, ինչու չէ, նաեւ իմ կողմից` որպես օպերատիվ աշխատակից, կարող է նույնպես ձեւավորվել կարծիք` ուրեմն ինչ-որ պատճառ կա, որ իրենք հրաժարվել են»:
Կենտրոնի ոստիկանապետի հավաստմամբ` իրավապահները գործել են օրենքի շրջանակներում եւ այսուհետ շարունակելու են նույն գործելաոճը: «Ոստիկանության ցանկացած աշխատակից պարտավոր է ցանկացած անձի նկատմամբ հասարակական կարգի ապահովումը բարձր պահել: Մենք պահելու ենք, մենք այդ ներուժը ունենք, մեզ [բացարձակ] չի հետաքրքրում կուսակցական պատկանելիությունը: Մենք սադրանքների չենք գնալու, գործելու ենք զուտ օրենքի շրջանակներում` շատ չոր, կոռեկտ, հայ ոստիկանին վայել ձեւով», - հայտարարեց Աշոտ Կարապետյանը:
Կեսգիշերին մոտ, նարկոդիսպանսեր տանելուց հետո, ազատ արձակեցին նաեւ տղաներին:
Տեղի ունեցածի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Ինչպես երեւում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից` արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից` Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են` հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը»։