ԱՄՆ-ը ձգտելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Լիբիայի անդամակցության դադարեցմանը

Միացյալ Նահանգները ձգտելու է, որպեսզի դադարեցվի Լիբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Սպասվում է, որ երկուշաբթի օրը Ժնեւում կայանալիք նիստին կմասնակցի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Լիբիայում ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացնում երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով: Քադաֆին ուժ է գործադրում ցուցարարների նկատմամբ:

Որոշ տվյալներով` բախումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում է 1000-ը: