Թերեւս քչերը գիտեն, թե ով է արաբական աշխարհում շարունակվող հեղափոխությունների ալիքի ոգեշնչողը: 83-ամյա Ջին Շարփը ապրում է Բոստոնում իր փոքր տանը, զբաղված է գիտական գործունեությամբ:
Նրա աշխատությունները` «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ», որ պատմում են խաղաղ հեղափոխությունների անցկացման մասին, ոգեշնչել են այլախոհների բազմաթիվ երկրներում, ինչպես` Բիրման, Բոսնիան, Էստոնիան, այժմ էլ` Թունիսն ու Եգիպտոսը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարցազրույց է վերցրել Ջին Շարփից:
Հարցին, թե ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ բոլոր այս երկրները Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության հասնելու իրենց ճանապահին օգտագործում են իր ուսմունքը, Ջին Շարփը պատասխանել է. - «Ես չէի ասի, թե դա իմ ուսմունքն է, ես այլ բառ կօգտագործեի` իմ ուսումնասիրությունները` հիմնված հետազոտությունների վրա: Շատ լավ է, որ իմ աշխատանքներն օգտակար են, սակայն եգիպտական հեղափոխությունը Եգիպտոսի ժողովրդի արժանիքն է, ոչ իմը»:
«Ինչպե՞ս կբնորոշեիք այս հեղափոխությունը», - լրագրողի այս հարցին նա արձագանքել է. - «Դա շատ համարձակ է, նրանք ցույց տվեցին իրենց համարձակությունը, այս օրերի ընթացքում մարդիկ կորցրեցին իրենց վախը, եւ այս վախից ազատվելը այն է, ինչի մասին մշտապես նշել է Գանդին իր տեսության մեջ»:
«Երբ մարդիկ այլեւս չեն վախենում, բռնապետությունը մեծ վտանգի մեջ է», - ընդգծել է Ջին Շարփը` կարեւորելով ոչ բռնի պայքարի ձեւը եւ համարելով, որ պայքարի խաղաղ եղանակն է արդյունավետ:
Նա ասել է, որ Եգիպոստում եւս մարդիկ մինչեւ վերջ տարան իրենց խաղաղ պայքարը, եւ դա զարմանալի նվաճում է, որն էլ նրանց հաջողության բանալին է հանդիսացել:
Եգիպտոսի ապագայի մասին հարցին, թե իր կարծիքով` դեպի ո՞ւր կշարժվի այդ երկիրը, Շարփը պատասխանել է. - «Ես հույս ունեմ, որ նրանք կպահպանեն ժողովրդավարությունը, կարծես չկա որեւէ նոր խումբ, որ այս անցումային շրջանում ղեկավարությունը ստանձնի եւ նոր բռնապետություն հիմնի, ինչը չէր բացառվում»:
Տարածված կարծիք կա, որ Եգիպտոսի եւ Թունիսի հեղափոխություններում իրենց ազդեցությունն ունեցան ինտերնետն ու սոցիալական ցանցերը, որոնք ապահովեցին միասնական հարթակ մարդկանց համար` համակարգելու իրենց գաղափարներն ու գործողությունները:
Ջին Շարփը հեռու է ինտերնետից, նա չունի Facebook-քի սեփական էջ, իսկ էլեկտրոնային փոստից օգտվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն կարծում է, որ հաղորդակցման նոր միջոցները կարեւոր դեր ունեն:
«Կարծում եմ` անժխտելի է, որ շատ կարեւոր է մարդկանց մոտեցնելը միմյանց հետ հաղորդակցվելու համար», - նշել է նա: