Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համոզմամբ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ազդելու են Ռուսաստանի վրա, սակայն իր երկրում «այդ սցենարը չի անցնի»:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում երեքշաբթի օրը իր անցկացրած Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ Մեդվեդեւը կանխատեսել է Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ ընդգրկած քաղաքական ապակայունացման սցենարը Ռուսաստանում կիրառելու փորձերի ակտիվացում:
«Տեսեք, թե ինչ իրավիճակ է ձեւավորվել Մերձավոր Արեւելքում եւ արաբական աշխարհում` այն ծանրագույն է, առջեւում մեծ դժվարություններ են», - ասել է Ռուսաստանի նախագահը եւ հավելել, որ մի շարք դեպքերում «խոսք կարող է լինել հոծ բնակչությամբ մեծ պետությունների ապաինտեգրման», այդ երկրների` «մանր բեկորների» տրոհման մասին:
«Իսկ այդ պետությունները շատ բարդ են, շատ հավանական է, որ տեղի կունենան բարդ իրադարձություններ, ներառյալ մոլեռանդների` իշխանության գալը. դա կնշանակի հրդեհներ` տասնամյակների համար, եւ ծայրահեղականության հետագա տարածում», - հայտարարել է Մեդվեդեւը:
«Նման սցենար նրանք ավելի վաղ էլ էին պատրաստում մեզ համար, եւ առավել եւս հիմա նրանք փորձելու են դա իրականացնել. ցանկացած դեպքում այդ սցենարը չի անցնի», - վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:
Այդուհանդերձ, ընդգծել է Մեդվեդեւը, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները «ուղղակի ազդեցություն» կունենան Ռուսաստանում իրավիճակի վրա:
«Ընդ որում, խոսքը բավական տեւական հեռանկարի մասին է, խոսքը տասնամյակների հեռանկարի մասին է: Դա մեծ, բարդ հիմնախնդիր է, որի հետ կապված` մեզ հարկ կլինի ձեռնարկել շատ լուրջ ջանքեր շատ տեւական ժամանակի ընթացքում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը: