Եմենում նախագահի աջակիցները կրակ են բացել ցուցարարների վրա. կան զոհեր

Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարության աջակիցները կրակ են բացել նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը պահանջող ուսանողների վրա, ինչի հետեւանքով զոհվել են 2 եւ վիրավորվել 11 ուսանողներ:

Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, թե չի հեռանա պաշտոնից, քանի դեռ հանրաքվե չի եղել:

Երկրում ընդվզումները կասեցնելու նպատակով իշխանությունները մի շարք քաղաքներում տեղակայել են զրահատեխնիկա: