Նախագահի հրամանագրով ԱԱԾ-ի տնօրենին հնարավորություն է տրվում պաշտոնավարել մինչեւ 2016 թվականը

Գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը մինչեւ 2016 թվականի փետրվարի 11-ը երկարաձգելու մասին:

Օրերս հայաստանյան մամուլում լուրեր էին հրապարակվել այն մասին, որ փետրվարի 11-ին լրացել է Գորիկ Հակոբյանի 65-ամյակը, եւ քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի` գեներալ-գնդապետներն առավելագույնը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, անհրաժեշտություն էր առաջացել կամ դադարեցնել, կամ նախագահի հրամանագրով բացառիկության կարգով երկարաձգել ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնավարումը: