Նախարարությունը խստացնում է կրթություն իրականացնողների վերահսկողությունը

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյան

Հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատելու համար այսուհետ մասնագետները պետք է ատեստավորվեն: Նախ նրանք պետք է անցնեն նախարարության կողմից նշանակված վերապատրաստումները, ապա իրենց մարզում կամ մայրաքաղաքում մասնակցեն քննության, որը հաջողությամբ հաղթահարելուց հետո միայն իրավունք կունենան աշխատել դպրոցում:
Իսկ դպրոցի տնօրենների հավաստագրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ին: Հավաստագրմանը մասնակցելու համար դիմել է գործող տնօրենների մոտ 50 տոկոսը: Քննություններ կազմակերպվելու են տարվա մեջ մի քանի անգամ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության եւ գիտության նախարար Մանուկ Մկրտչյանը խոսեց նաեւ միջին դպրոցի ծրագրերի բեռնաթափման մասին, ըստ նրա` այդ ծրագրերը կրճատվելու են 15-25 տոկոսով: