Գյուղատնտեսությունը Լեռնային Ղարաբաղում տարիներ շարունակ անկում է ապրում` չնայած կառավարության գործադրած ջանքերին:
Գյուղատնտես Վահան Բադասյանի կարծիքով այդ ոլորտի հիմնական խնդիրը աշխատուժի բացակայությունն է:
«Պարզապես այս երկար պատերազմից հետո անընդհատ այս ձգձգումները մարդկանց մեջ ներշնչել են թերահավատություն եւ մարդիկ, մեր լեզվով ասած` իշխով չեն աշխատում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադասյանը:
Գյուղատնտես Ալյոշա Հակոբյանի կարծիքով Ղարաբաղում գյուղատնտեսությամբ զբաղվելը մեծ ռիսկ է` անկանխատեսելի եղանակային պայմանների պատճառով:
«Եթե տարին նորմալ է լինում, լավ էլ բերք են ստանում: Ամեն ինչն էլ տալիս են` պարարտանյութ են տալիս, ազոտ են տալիս, որ մշակեն իրենց բույսերը», - նշեց գյուղատնտեսը:
Վերջերս Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել էր, որ գյուղատնտեսությունը Ղարաբաղի համար միշտ եղել է գլխավոր ճյուղ, սակայն տարիների ընթացքում գյուղատնտեսական բոլոր ապրանքների արտադրանքի կտրուկ անկում է գրանցվում, ինչը, վարչապետի խոսքով, պետական սխալ քաղաքականության արդյունք է:
Արա Հարությունյանը նշում է, որ պետությունը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրել գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ, ներկրվեց ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա, մշակվեցին վարկավորման ծրագրեր, սակայն այսօր Լեռնային Ղարաբաղում լուծված չէ պարենային անվտանգության խնդիրը:
Արա Հարությունի խոսքով, ոլորտի ինտենսիվ զարգացման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ` տարեկան 40-45 միլիարդ դրամ, ինչի հնարավորությունը Ղարաբաղն այսօր չունի: