Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել

Պաղեստինի կառավարությունը այսօր հրաժարական է տվել, ինչպես պահանջում էր նախագահ Մահմուդ Աբասը:

Մոտ ժամանակներս վարչապետ Սալամ Ֆայադը նոր նախարարներ կնշանակի:

Կառավարության այս հրաժարականը տեղի է ունենում Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի հրաժարականի ֆոնին, ով լքեց նախագահի պաշտոնը երկրում բռնկված հակակառավարական ցույցերի արդյունքում: