Հայաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ` Ռուսաստանից մատակարարվող բնական գազի սակագինը անփոփոխ թողնելու շուրջ, ինչով եւ պայմանավորված է այդ բանակցությունների ձգձգումը:
Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Օրերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ «Գազպրոմը» ցանկանում է 10 տոկոսով բարձրացնել գազի գինը ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում` Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ գազի առաջարկվող գինը կազմելու է մոտ 200 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
Էներգետիկայի նախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրերը` շեշտելով, որ չի կարող որեւէ բան ասել քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են:
Նախօրեին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Հայաստանի նախագահը «կոնկրետ եւ խիստ» հանձնարարական է տվել՝ ամեն ինչ անել, որպեսզի էներգակիրների գները Հայաստանում չփոխվեն։
«ՀայՌուսգազարդ» ընկերության խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ընկերության տնօրենը այժմ գտնվում է Մոսկվայում, տնտեսական հաշվարկներ եւ սակագնի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում, եւ դա է պատճառը, որ մինչ օրս «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սակագնի վերանայման հայց չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: