Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ-ի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին։
Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը տեղեկացրեց, որ նույն օրը ԱԱԾ-ն ձերբակալել է Սերոբ Տեր-Պողոսյանին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածով` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»:
Տեր-Պողոսյանի ձերբակալության կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Նյութերի նախապատրաստման ընթացքում, Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանը 2009-2010 թվականների ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը, դրանով իսկ նրանց դնելով նյութական եւ այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վարչական շենքի բնակելի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն եւ համասեռամոլության: Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը»:
Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայի հիմնական գործատուն է: Քաղաքում այս թեմային զգույշ են վերաբերվում: Չորեքշաբթի օրը քաղաքի կենտրոնական հատվածում հավաքված մարդիկ «Ազատություն» ռադիոկայանին ասում էին, թե իրենք վերջերս են այդ մասին լսել, մինչդեռ նման խոսակցություններ քաղաքում վաղուց են պտտվում:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է այդ մասին, եւ որ այդ խոսակցությունները ակտիվացել են անցած տարվա վերջին ամիսներին: Հարցին, թե ինչո՞ւ նման խոսակցություններ լսելուց հետո չի դիմել իրավապահներին, քաղաքապետը արձագանքեց. - «Իսկ ձեզ չի՞ թվում, որ ոստիկանությունն էլ գիտի այդ մասին»:
«Այսինքն, մտածում եք` իրենք իմացել են` լռե՞լ են», - այս հարցին Խաչիկյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել, բայց եթե նման բան կա, ո՞նց կարող է պատահել` քաղաքապետը իմանա, իրենք չիմանան»:
Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, թե ինքը ժամանակին անդրադարձել է` կասկածներ հայտնելով, թե ինչու քաղաքային բյուջեին պարտք մնացող գործարարը բարեգործություններ է անում ու նվերներ մատուցում անչափահասներին:
«Ես ասել եմ` համայնքի հարկերը զլանում է տալ, բայց մեծ-մեծ նվերներ է գնում երեխաների համար», - նշեց նախկին քաղաքապետը:
Անդրադառնալով Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությանը` իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որպես անակնկալ գնահատեց այդ փաստը:
«Պետք է միանշանակ տալ հետեւյալ գնահատականը, որ Տեր-Պողոսյանը մեկ անգամ չէ, որ նման դեպքերի առնչվել է` ըստ էության, փոքր քաղաք է, եւ բոլորը տեղյակ են եղել, բայց, փաստորեն, տիպիկ օրինակ է, որ երբ մարդ ունի որոշակի դիրք` վարչապետի խորհրդական, ունի նաեւ մեծ սեփականություն, եւ տեղական փոքր այդ օլիգարխ, մոնոպոլ եւ վերջին հաշվով` նաեւ ֆեոդալի, այսպես ասած, դիրքում է եղել, եւ իր կալվածքում ինչպես մտածել` այնպես էլ արել է», - ընդգծեց իրավապաշտպանը:
Իսկ հարցին, թե ինչի՞ արդյունքում նա ձերբակալվեց, ի՞նչ փոխվեց, Սաքունցը արձագանքեց. - «Իմ կարծիքով, հաշվի առնելով ընդհանուր պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում` հիմա կադրային փոփոխություններ են կատարվում, իշխանությունը` ինչ-որ որոշակի լեգիտիմության պաշարներ հավաքելու նպատակով, [...] սա ուղղակի երեւի թե զոհաբերման բնույթ ունի, որպեսզի իրենց իմիջը կամ իրենց նկատմամբ ծայրաստիճան բացասական վերաբերմունքը ավելի չխորացվի, մանավանդ որ ընդհանուր ֆոնը բավական անբարենպաստ է»:
«Բայց ես դեռեւս սպասում եմ, թե հետագա իրադարձությունները ինչպես կարող են լինել, որովհետեւ գործը հարուցվել է, ձերբակալվել է, բայց հետագա գործընթացի առումով վերստին վստահ չեմ, որ իր տրամաբանական ավարտին կհասցվի եւ կարող է նրան մեղադրանք առաջադրվի եւ նաեւ դատապարտվի», - ընդգծեց իրավապաշտպանը: