«Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների ազատության խնդիրը եղել է բոլոր նախագահների օրոք:
Չորեքշաբթի օրը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը հիմանդրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների ազատության խնդիրը Հայաստանում եղել է բոլոր նախագահների օրոք:
Քննարկմանը մասնակցող բանախոսները արձանագրեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության` գրեթե 80 տոկոսի համար ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը շարունակում է մնալ իշխանական տոտալ վերահսկողության տակ գտնվող հեռուստաեթերը: Սակայն նրանք նաեւ փաստեցին, որ վերջին շրջանում ակնհայտորեն զարգացում են ապրում այլընտրանքային լրատվամիջոցները եւ, մասնավորապես, ինտերնետային մեդիան, որը վերահսկելը բավական բարդ խնդիր է իշխանությունների համար:
«Եթե ինչ-որ բան չփոխենք մեր երկրում, չենք կարող փոփոխություն մտցնել ԶԼՄ-ներում եւ, մասնավորապես, հեռուստաընկերություններում», - ասաց Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը` առաջնահերթ համարելով քաղաքական իրավիճակի կայունացումը եւ իշխանությունների չվերարտադրվելը:
Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` աղքատ երկրում անկախ մամուլ ունենալը գրեթե անհնարին է:
«Ազատ մամուլը ռեսուրսներ պահանջող ինստիտուտ է, որը կարող է զարգանալ այն դեպքում, երբ երկրում փոխվի ընդհանուր համակարգը», - հայտարարեց Բաղդասարյանը ` միաժամանակ ընդգծելով, որ տեղեկատվական դաշտը չի կարող սպասել մինչեւ երկիրը կայանա:
«Երեւի միակ ելքը կայանալով իրար կայացնելն է: Եվ այստեղ, կարծում եմ, լրատվամիջոցների լավագույն դաշնակիցը կարող է լինել հասարակական սեկտորը, հանրությունը ընդհանրապես», - ասաց «Անալիտիկոն»-ի գլխավոր խմբագիրը:
Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանն էլ նշեց, որ դեռեւս հեռու է այն օրը, երբ ինտերնետը կզավթի լրատվական դաշտի մեծ մասը, թեեւ 2008 թվականի համեմատ իրավիճակը բավական փոխվել է, եւ գործընթացը արդեն սկսված է:
«Ճանապարհ դեռ կա մինչեւ այն պահը, երբ ինտերնետը Հայաստանում դուրս կմղի հեռուստատեսությանը գոնե որոշ չափով, որովհետեւ ինտերնետը Հայաստանում առաջին հերթին բավականին թանկ է: Ինտերնետի վերահսկողության փորձ կատարվում է, դա ակնհայտ է, թեեւ ես կարծում եմ, որ այսօր մտածել, որ հնարավոր է ինչ-որ կերպ վերահսկել ինտերնետը, շատ բարդ է», - ասաց Մելիքբեկյանը:
Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաեւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ ֆինանսական ճնշման միտումներին, մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ փետրվարի 7-ին երեք պատգամավորների ներկայացրած հայցի բավարարմանը:
«Յուրաքանչյուր ժամանակ իշխանությունները թելադրում են գրաքննության իրենց ձեւը, այժմ ավանդական գրաքննության փոխարեն հայտնվել է ֆինանսատնտեսական գրաքննության նման մի բան, երբ նման պատիժներով փորձում են փակել այս կամ այն լրատվամիջոցի բերանը»,- հայտարարեց Գեղամ Բաղդասարյանը:
«Սիվիլիթաս»-ի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրավիճակի մոտալուտ փոփոխության համար պետք է կենտրոնանալ էլեկտրոնային` հեռարձակող լրատվամիջոցների վրա եւ աշխատել Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու ուղղությամբ:
«Եթե չլիներ քաղաքական մենաշնորհը, իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստատեսությունների վրա: Մենք պետք է հաջորդ ընտրությունների ընթացքում հասնենք նրան, որ Հայաստանում քաղաքական մոնոպոլիան վերացվի», - ասաց Օսկանյանը: