Երեքշաբթի առավոտյան Երեւան - Արթիկ ճանապարհին` Մաստարայի հատվածում, մի խումբ լրագրողների Արթիկ տեղափոխող ավտոմեքենան գլորվել է ձորը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նույնպես եղել է վթարի ենթարկված «ՎԱԶ – 2107» մեքենայում, իրենք մեկնում էին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` լուսաբանելու այստեղ ժամը 12:00-ին նշանակված` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը: Մեքենայում եղել են նաեւ «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Տիգրան Թադեւոսյանը եւ E-press լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանը:
«Մաստարայի հատվածում ընդհանրապես անանցանելի էր վիճակը` ահավոր վիճակ, սառցակալած, ձյունն էլ բերում էր` ոչ աղ կար լցրած, ոչ մի գործողություն արած չէր: Հետ էինք գալիս` մոտ 30-40 [կիլոմետր/ժամ էր] արագությունը ավտոմեքենայի, մերկասառույցի պատճառով մեքենան գլորվեց ձորը` մոտավորապես մի 10-15 մետր մեքենայի մեջ գլորվել ենք: Բարեբախտաբար, վնասվածքներ չենք ստացել», - ասաց Շամշյանը, հավելելով, որ վնասվել է մեքենան` մասնավորապես, դուրս են ընկել «ՎԱԶ - 2107»-ի դիմապակին եւ ետեւի ապակին. - «Մեքենան քարշակի միջոցով պիտի տեղափոխվի` ձորից հանվի ու քարշակի միջոցով տեղափոխվի»:
Լրագրողներին պատահական քաղաքացիներ են օգնել, եւ նրանք վերադարձել են Երեւան: Ճանապարհին հանդիպելով Փաշինյանի փաստաբաններին` Շամշյանը փորձել է նրանց հետ գնալ Արթիկ, սակայն հանդիպել են նույն վիճակին:
«Նույն ահավոր վիճակն է` մոտ մի 20-25 ավտոմեքենա արդեն փակված է, ահավոր վիճակ է, թողել հետ ենք գալիս: Ահավոր վիճակ է, բարձիթողի վիճակ է», - ասաց ֆոտոլրագրողը` հայտնելով, որ վերադառնում են նաեւ «Հայկական ժամանակ»-ի լրագրողները: