«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը «Անլրջության շքահանդեսը» վերտառությամբ հոդվածում նշում է. - «Բոլոր ոլորտներում, որոնք այսօր վերլուծվում են սոցիոլոգների կողմից` առողջապահություն, կրթություն, պաշտպանություն եւ այլն, նկատվում է դեգրադացիա` նահանջ: Սա ընդդիմության հայտարարությունը չէ, Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի գնահատականն է, իսկ նրան դժվար է մեղադրել ընդդիմությանը համակրելու մեջ: Այսինք` վիճակն իսկապես լուրջ է, եւ դա կարծես թե բոլորն են հասկանում: Բայց ամենաահավորը ոչ թե վիճակի լրջությունն է, այլ այն անլրջությունը, որով քաղաքական ուժերը մոտենում են ստեղծված իրավիճակին եւ ելքեր առաջարկում», - նշում է հոդվածագիրն ու հարցնում. - «Իսկ ուր է Սերժ Սարգսյանը: Ինչու ձայն չի հանում: Ինչն է խանգարում նրան, ասենք, հեռուստաեթերից դիմել ժողովրդին ու անդրադառնալ այդ հարցերին: Դրա փոխարեն, պարզվում է, բոլորից թաքուն մտադիր է խորհրդարանը դարձնել երկպալատ եւ սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի կառավարմանը»:
«Հրապարակի» խմբագիրը, արձանագրելով, թե մեր քաղաքական դաշտում համագումարների ու հայտարարությունների ժամանակն է եկել, եւ տարբեր կարիերիստ երիտասարդներ հայտարարում են իրենց հայտնի չէ քանի անդամ ունեցող կուսակցությունները` ՀԵԿ-ը եւ ՀՄԵԿ-ը (չշփոթել Հանրային հեռուստատեսության հետ) համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստանին» եւ Հանրապետականին միացնելու մասին, գրում է. - «Մի ուրիշ հայտարարություն էլ է փոթորկել մեր փոքրիկ աշխարհը. Գագիկ Ծառուկյանն ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզենար կուսակցություն ստեղծել կամ կուսակցական գործունեությամբ զբաղվել, վաղուց արած կլիներ դա` դառնալով ՀՀԿ նախագահ: ՀՀԿ-ին, փաստորեն, սրանով հասկացրել է, որ շատ մի թփրտացեք. հենց ինքը` Քոչարյանը, չի ուզում վերադառնալ, թե չէ ձեր ցանկությունն ու կարծիքը հեչ կարեւոր չեն: Սա առաջին դեպքը չէ, որ երկիրը փոթորկվում է Ծառուկյանի սկանդալային հայտարարություններից: Դեռ ինչքա՞ն նման հայտարարություններ կլսենք»:
«Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ., ուշագրավ, որոշակի առումով նաեւ զավեշտալի իրավիճակ է ուրվագծվում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում։ Արդեն թափ է հավաքում բողոքավոր ընտրազանգվածի համար պայքարը, եւ դատելով առաջին նշաններից` ընդդիմադիր ուժերի միջեւ պայքարն այդ լինելու է անզիջում։ - «Ակնարկված «առաջին նշանների» շարքում, ինչ խոսք, առանձնանում են իսկական ու չիսկական ընդդիմություններն իրարից զանազանելու խիստ արդիական թեմայով ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարությունները։ Վերջինս, ինչպես հայտնի է, «ցուցիչներ» է մշակել, թե ինչպես լրագրողներն ու ընդհանրապես հասարակությունը զանազանեն՝ ո՞րն է «իսկական ընդդիմություն», ո՞րը չիսկական, կամ կեղծ, կամ «ֆալշ», կամ «սուտի», մի խոսքով, վարիացիաներ շատ կան», - նշում է թերթն ու շարունակում. - «Առաջարկում ենք «իսկական» ու «չիսկական» ընդդիմադիր ուժ լինելու համար մեկ այլ «ցուցիչ» էլ կիրառել։ Այսպես. եթե որեւէ ուժ դիմում է ԱՄՆ-ին, Արեւմուտքին, տարակուսում եւ զարմանում, որ ֆինանսական կամ տնտեսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին ու կոչ է անում պատժամիջոցներ կիրառել սեփական երկրի նկատմամբ, ապա դա ոչ թե իսկական, այլ ամենա-ամենա՛ իսկական ընդդիմություն է»։
«Երկիր»-ը խտացնում է. - «Միջին հայաստանյան ընտանիքը իր բյուջեի 65 տոկոսից ավելին ծախսում է սննդամթերքի վրա: Նույն Եգիպտոսում անցյալ տարի պարենամթերքի գներն աճել են 17 տոկոսով: Հայաստանում պարենամթերքը թանկացել է շատ ավելի բարձր տեմպերով, թեեւ ընդհանուր գնաճը 2010 թվականին կազմել է 9.4 տոկոս: Այս հանգամանքը հանգեցրել է գնաճային սպասումների կտրուկ մեծացմանն ու հավելյալ ազդակ ծառայել գնաճի միտումների պահպանմանը այս տարվա առաջին ամսին. ապացույցը` ալյուրի թանկացումը: Գունավոր հեղափոխությունների ներկա ալիքը ցույց է տալիս, որ դրանք բռնկվում ու արագ տարածվում են շատ ինքնաբուխ` առանց քաղաքական ուժերի ու ընդդիմադիր լիդերների ինչ-ինչ ուղղորդումների: Համենայնդեպս, թունիսյան կամ եգիպտական իրադարձությունները խոսում են այդ մասին: Իսկ «քաղաքականները» հայտնվում են ավելի ուշ ու փորձում աղքատ ու սոված ժողովրդի ուսերի վրայով գալ իշխանության: Հայաստանի նման երկրի համար այդպիսի զարգացումները, թերեւս, ծայրահեղորեն անընդունելի են»:
«Կապիտալը» անդրադառնում է Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի կառուցմանը, որը, կարծես, այդպես էլ համաձայնությունների փուլից գործնականի չի վերածվում. - «Ամեն դեպքում, նախատեսվում է, որ խողովակաշարով ներկրված նավթամթերքի մեծածախ իրացումը կատարելու է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Մովսիսյանը վստահեցրել էր, որ կանցկացվի մրցույթ, եւ կընտրվեն ընկերություններ, որոնք առկա են այդ բիզնեսում։ Իսկ բիզնեսում առկա ընկերությունները` «Ֆլեշ»-ը եւ «Սիթի պետրոլ գրուպ»-ը գերիշխող են ճանաչվել: Եթե նույնիսկ նավթամթերքն ավելի էժան գներով ներկրվի, չկա ոչ մի երախշիք, որ վերջնական սպառողի համար գինը նույնպես էժան կլինի, քանի որ այս երկու ընկերությունների վերջին տարիների գործունեությունը որեւէ տնտեսական կանոններով չի բացատրվում»: