Ցույցերը Եգիպտոսում շարունակվել են նաեւ գիշերը

Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվել են նաեւ անցած գիշեր:

Նախօրեին Մուբարաքը հանձնարարել է երկրի նոր վարչապետ Ահմեդ Շաֆիքին բանակցել ընդդիմության հետ:

Եգիպտոսի ժողովրդավարական շարժման ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն Մոհամեդ Էլ-Բարադեյը հայտարարել է, որ լիազորված է իշխանությունների հետ բանակցություններում ներկայացնել ընդդիմությունը:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Եգիպտոսում տեղի ունեցած խռովությունների ու անկարգությունների հետեւանքով մոտ 150 մարդ է զոհվել, կան շուրջ 4 հազար վիրավորներ: