Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել նախագահական ընտրություններից հետո ձերբակալված 7 գործիչների, այդ թվում` նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլյաեւին եւ նախագահության թեկնածուներից Անդրեյ Սաննիկովի կնոջը` լրագրող Իրինա Խալիպին:
Նրանց նկատմամբ, սակայն, տնային կալանք է սահմանվել, արգելվել է օգտվել ինտերնետից եւ շփվել լրագրողների հետ:
Բելառուսում դեռեւս բանտարկված են մնում նախագահի նախկին թեկնածուներից Անդրեյ Սաննիկովն ու Նիկոլայ Ստատկեւիչը, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական գործիչներ եւ լրագրողներ: