Բնապահպանության նախարարության 2011 թվականի գերակա ուղղությունները լինելու են համայնքային զարգացման ծրագրերը, ձկան պաշարների համալրումը, բնապահպանական ոլորտը վերահսկելուն եւ շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող օրենսդրական բարեփոխումները:
2011-ին պետական բյուջեով Հայաստանի բնապահպանության նախարարությանը հատկացված է շուրջ 2 միլիարդ 520 միլիոն դրամ:
Նախարար Արամ Հարությունյանը երեքշաբթի օրը, այս տարվա իր առաջին ասուլիսում հայտարարեց, որ 60 միլիոն դրամ բյուջետային հատկացումների հաշվին կիրականացվի «Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում» ծրագիրը: Սեւանա լիճ է բաց կթողնվի շուրջ 170 հազար «գեղարքունիք» եւ «ամառային իշխան» տեսակի 200 հազար մանրաձուկ:
«124 միլիոն դրամի շրջանակներում շարունակվելու են [Սեւանի] ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները: Այս տարի մենք պլանավորում ենք ջրի մեջ գտնվող ծառերի եւ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները հասցնել ավարտուն տեսքի», - ասաց նախարար Հարությունյանը:
Այս տարի առաջին անգամ բնապահպանության նախարարությունը կիրականացնի համայնքային սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող ծրագիր: «Շիկահող» պետական արգելոցը որպես միջուկ օգտագործելով` Հայաստանի հարավային հատվածում կստեղվի բնության հատուկ պահպանվող նոր տարածք` կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակով, կներմուծվի «էկոգյուղ» գաղափարը:
«Աշոցքի տարածաշրջանում հինգ համայքներում ծրագրերը վերաբերվելու են հիմնականում համայնքային կենտրոնների ստեղծմանը` անհրաժեշտ համակարգչային եւ այլ տեխնիկաների համալրմամբ, ինչպես նաեւ ներմուծելու ենք «էկոգյուղ» գաղափարը», - ասաց նախարարը:
2011-ին ազգային պարկի եւ ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է ավելի քան 660 միլիոն դրամ: Հայաստանի կառավարության քննարկմանն ու հաստատման է ներկայացվելու «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը:
Նոր Նորքի «Վիշապների կոթող» պուրակում ապօրինի շինարարության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Արամ Հարությունյանը ասաց, որ այս պահի դրությամբ դեռեւս բնապահպանական փորձաքննության արդյունքներ չկան եւ այդ պատճառով շինարարությունն արգելվել է: Նա խոստացավ վերջնական որոշում կայացնելուց առաջ հանրային քննարկում անցկացնել:
«Կփորձենք եւս մեկ անգամ քաղաքապետարանի տրամադրությունը իմանալ այս հարցերի շուրջ, եւ նոր վերջնական որոշում կկայացնենք», - ասաց Հարությունյանը:
Առաջիկայում քննարկում է լինելու նաեւ տարեվերջին Երեւանում բացված դելֆինարիումի վերաբերյալ, որի մասին ահազանգում էին բնապահպանները: Նախարարն ասաց, թե դելֆինարիումը շահագործող ընկերությունը դիմել է նախարարություն` չորս տիպի կենդանիներ ներկրելու համար: Դրանցից երեքի, այսինքն դելֆինների ներկրման համար նախարարության թույլտվության կարիքը չի եղել, քանի որ դրանք անհետացման եզրին գտնվող կենդանիների ցանկում չեն:
Նախարարը տեղեկացրեց, որ, հասարակական հնչեղությունը հաշվի առնելով, նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել ինչպես դելֆինարիումի կենդանիների, այնպես էլ դրանց պայմանների վերաբերյալ, եւ առաջիկա քննարկմանը կներկայացնի դրանց արդյունքները:

Your browser doesn’t support HTML5