Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը ավարտվեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի դատաքննության փուլը: Դատավճիռը կհրապարակվի փետրվարի 7ին:
Մարիամ Սուխուդյանը հայց է ներկայացրել դատարան, որով պնդում է, որ Հայաստանի ոստիկանությունը` ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իր անմեղության կանխավարկածը: Որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում Սուխուդյանը պահանջում է 1 մլն դրամ:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը այսօրվա դատական նիստում հայցը պնդեց ամբողջությամբ: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ Նուբարաշենի հատուկ դպրոցի շուրջ բարձրացված աղմուկի ժամանակ, երբ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում էր դեռեւս նախաքննության փուլում (ավելի ուշ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), ՀՀ ոստիկանապետը, 2009 թվականի օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Սուխուդյանը զրպարտել է անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:
Սուխուդյանի անմեղության կանխավարկածը, ըստ հայցվոր կողմի, խախտել է նաեւ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը` «Տարեգիր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Թագուհի Հակոբյանին տված հարցազրույցում գործածելով «հանցագործ» բառը:
Պատասխանող կողմը, մինչդեռ, հայցը համարում է անհիմն, առարկայազուրկ, Ոստիկանապետի հայտարարությունը` «նախնական, վերապահումով արված եւ ոչ կատեգորիկ», իսկ Սայաթ Շիրինյանի հարցազրույցը` ոստիկանության «ոչ պաշտոնական դիրքորոշումը»:
Ոստիկանության ներկայացուցիչ Գայանե Գասպարյանը հայտարարեց, որ հայցի դեմ ամբողջությամբ առարկում է, քանի որ ներկայացված է բարոյական վնասի փոխհատուցման պահանջ, ինչը Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ:
«Պահանջվող գումարը սիմվոլիկ է, էականը ոչ թե գումարի չափն է, այլ անմեղության կանխավարկածի խախտման փաստը», - ընդգծեց հայցվորի շահերը ներկայացնող Լիպարիտ Սիմոնյանը` հավելելով, որ իրենց հիմնական նպատակը ներպետական ատյանները սպառելն է:
«Մեր պետական օրենսդրությունը իրականում բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում: Այստեղ խոսքը ավելի շատ վերաբերում է հետագայում մեր կողմից Եվրոպական դատարան դիմելուն», - հավելեց նա:
Մարիամը Սուխուդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե փոխհատուցում ստանալու դեպքում գումարը մտադիր է տալ Նուբարաշենի հատուկ դպրոցի այն սաներին, ովքեր տուժել են այս պատմության արդյունքում:

Your browser doesn’t support HTML5