Չարենցավանի քաղաքապետի կիրակի օրը կայացած ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:
Նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցած 9351 ընտրողներից Շահգալդյանի օգտին են քվեարկել 8340-ը: Նրա մրցակցի` անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանի օգտին 792 ընտրող է քվեարկել:
Ընտրությունների օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մուշեղ Նիկողոսյանն ու նրա նախընտրական շտաբն ահազանգում էին ընտրախախտումների մասին:
«Պարզ նկատվում է, որ բոլոր իշխանական լծակները օգտագործվում են Մուշեղ Նիկողոսյանի դեմ: Համատիրությունների ղեկավարներով, տնային կառավարիչներով, բոլոր ղեկավարներով լծված են աշխատանքի, մարդկանց խումբ-խումբ բերում են տեղամասեր, փորձում են, իհարկե, վերահսկել ընտրությունները` տեսնեն` ով ինչ քվեարկություն է կատարում, չհաճախած մարդկանց ցուցակները հանվում են, ովքեր չեն եկել, ցուցակներից արտագրում են, մարդ են ուղարկում էդ մարդկանց բերում են», - ասաց Նիկողոսյանի շտաբի պետ Իշխան Երիցյանը:
Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանն էլ ասաց. - «Քաղաքապետին թվում է, թե քաղաքապետի աթոռը ժառանգական է, թե մենք ապստամբներ ենք, դուրս ենք եկել, որ խլենք իր գահը»:
Մինչդեռ նորըտնիր քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հերքեց մրցակցի պնդումները` դրանք որակելով իրեն վարկաբեկելու փորձեր:
«Մարդը, ինձ թվում է, առաջինը ինքն է զգում, որ պարտության եզրին է, բնականաբար, պետք է դիմեն այդ քայլերին: Դա, այսպես ասած, մեր հակառակորդների ընտրած տեխնոլոգիան է, միշտ էլ կիրառվել է մեր հանդեպ», - ասաց Շահգալդյանը:
Հակոբ Շահգալդյանի մրցակից Մուշեղ Նիկողոսյանը երկուշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտադրություն հայտնեց մինչեւ սահմանված ժամկետի ավարտը` ժամը 14:00-ն դիմում-բողոք ներկայացնել թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողով, բայց հանձնաժողովից տեղեկացրին, որ Նիկողոսյանի կողմից որեւէ դիմում չի ստացվել: Թե ինչու, չհաջողվեց ճշտել, քանի որ թեկնածուն կեսօրից հեռախոսազանգերին չի պատասխանում:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ինքը որեւէ ազդեցություն չի գործել որդու վերընտրման հարցում, որովհետեւ «դրա անհրաժեշտությունը» չի եղել: Նա Մուշեղ Նիկողոսյանի պնդումները համարում էր «թեկնածուի ու նրան հովանավորող որոշ պատգամավորների ձեռքի գործը»` շեշտելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռոբերտ Թովմասյանի անունը:
«Էդ թեկնածուն եւ իր հովանավորները, որոնք Ազգային ժողովի պատգամավորներ էին, հազար ու մի հերյուրանքներ տարածեցին եւ իմ անձի, եւ քաղաքապետի եւ ընտանիքի վերաբերյալ, որոնցից որեւէ մեկը իրականության հետ ոչ թե կապ չունի, նույնիսկ մոտիկ էլ չէ», - ասաց մարզպետը` հավելելով, որ միանշանակ Ռոբերտ Թովմասյանին նկատի ունի:
Ռոբերտ Թովմասյանը, սակայն, պնդեց, որ ինքն ընդամենը իր ձայնն է տվել Մուշեղ Նիկողոսյանին, սակայն հովանավորելու մասին խոսք լինել չի կարող:
«Եթե ես հովանավորեի, այդքան քիչ ձայն չէր ստանա, երկրորդն էլ` ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եմ, եւ մեր կուսակցությունը այս ընտրություններում ոչ մեկին չէր սատարում», - ասաց Թովմասյանը:
Մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել է իր պաշտոնանկությունը հետաձգել մինչեւ Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների ավարտը:
«Դա առնվազն անհեթեթություն է, այդպիսի խնդիր գոյություն չունի այս պահին: Ընդհանուր առմամբ ես այս տարիների ընթացքում կարողացել եմ իմ աշխատանքային պարտականությունները կատարել ամբողջ ծավալով եւ չեմ կարծում, որ հանրապետության ղեկավարներն իմ աշխատանքից դժգոհ են», - ասաց Շահգալդյանը:
Ընտրական տեղամասեր «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ մթնոլորտը հանգիստ էր, որեւէ արտառոց երեւույթ, վիճաբանություն կամ բողոք չարձանագրվեց: Չարենցավանցիները գոհ էին, նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, թե Մուշեղ Նիկողոսյանի առաջադրումը ձեւական է եղել, պայմանավորվածության արդյունք:

Your browser doesn’t support HTML5