Թուրքիայի վարչապետը մեկնում է Կիեւ

Պաշտոնական այցով Կիեւ է մեկնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Սպասվում է, որ Ուկրաինայի ղեկավարության հետ Էրդողանը քննարկելու է հիմնականում առեւտրատնտեսական հարցեր, մասնավորապես` երկու երկրների միջեւ առեւտրային պատնեշների բացառումը, ինչպես նաեւ վիզային ռեժիմի պարզեցումը:

Բացի այդ, պաշտոնական Կիեւը մտադիր է Ուկրաինայում ներգրավել թուրքական ներդրումներ: