Լրացավ ճանաչված հայ կոմպոզիտորներից մեկի` Առնո Բաբաջանյանի (1921-1983) ծննդյան 90-ամյակը:
Նրա արվեստի երկրպագուները, մտերիմները նախ ծաղիկներ դրեցին Երեւանի կենտրոնում` «Կարապի լճի» մոտ նրա արձանին, ապա այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու սիրված կոմպոզիտորի շինիմին:
Բաբաջանյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, էստարադային, անգամ ռաբիս երգի մշակում ունի:
«Անսպառ տաղանդի տեր մարդ էր», - կոմպոզիտորի 90-ամյակի կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց երաժշտագետ Նելլի Ավետիսյանը: - «Առնո Բաբաջանյանի երաժշտության զարմանահրաշ երեւույթներից մեկը այն է, որ նա աստվածատուր տաղանդ` ուներ, մեղեդի կերտելու տաղանդ»:
Երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, որ ժամանակին կատարել է Բաբաջանյանի ստեղծագործություններից շատերը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իր հետ աշխատելը անչափ հեշտ էր: Ոորվհետեւ սովորաբար երգիչները արդեն ճանաչված էին` Բելա Դարբինյանը, Գեորգի Մինասյանը, ամեն մեկը իրենն է դնում: Իր համար շատ հաճելի էր, որ ամեն մեկը յուրովի էր ներկայացնում երգերը»:
«Հավատս չի գալիս, որ նա այսօր պետք է 90 տարեկան լիներ», - ասաց Բաբաջանյանի մտերիմ ընկերներից կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը` շարունակելով. - «Նա յուրահատուկ անձնավորություն էր: Ամեն ինչի մեջ ձգտում էր առաջնության... ոչ մի բանի մեջ չէր ուզում զիջել»:
«Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Ժակ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ամբողջ տարին հռչակել են բաբաջանյանական տարի. կլինեն համերգներ, Բաբաջանյանի անվան դաշնամուրային մրցույթ, նրա ստեղծագործությանը նվիրված գիտաժողով:

Your browser doesn’t support HTML5