Առեւտրականները աշխատանք են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Մանր առեւտրով զբաղվող մոտ 100 երեւանցիներ հունվարի 19-ին կրկին հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց: Պահանջում էին, որ քաղաքապետը վերացնի փողոցային առեւտրի արգելքը, քանի դեռ նրանք աշխատանքի ու հանապազօրյա հաց վաստակելու այլընտրանք չունեն: Քաղաքապետարանից դրական պատասխան չստացան: