Լեռնային Ղարաբաղի մասին Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականները Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը որակում է որպես ճնշում ղարաբաղյան բանակցությունների վրա` հայկական կողմից զիջումներ կորզելու նպատակով:
Հինգշաբթի օրը Freedom House-ի հրապարակած տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասով հետընթաց էր արձանագրվել. Ղարաբաղը բնորոշվել էր որպես «ոչ ազատ»` նախկին «մասամբ ազատ» գնահատականի փոխարեն:
«Այդ ինչպե՞ս է լինում: Վեց ամիս առաջ Ղարաբաղը համարյա Հայաստանից ավելի ազատ երկիր էին համարում: Այդ վեց ամսում որեւէ իրադարձություն չի եղել, ձերբակալություններ չեն եղել, ռեժիմի խստացում չի եղել, ու հանկարծ ասում են, որ անազատ երկիր է», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զարմանք հայտնեց Հանրապետականի փոխնախագահը` եզրակացնելով. - «Սա պարզապես եւս մեկ անգամ Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու համար է, որպեսզի բանակցություններում արեւմտյան ուժերը ունենան իրենց որոշակի ազդեցությունները»:
Ռազմիկ Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին շրջանում ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց չկա, իսկ Արեւմուտքը խնդրի արագ կարգավորման է ձգտում:
«Աստանայից հետո ստատուս քվոյի պահպանման կարգավիճակ է ստեղծվել, եւ որպեսզի տեղից շարժվի, ապա պետք է առաջինը ո՞ւմ մեղադրել` Ղարաբաղի իշխանություններին, որ անազատ երկիր է, ապագա բանակցություններում զիջումներ կորզելու համար, եւ չթողնելու, որ Ղարաբաղը լինի լիարժեք բանակցող կողմ», - ասաց իշխող կուսակցության փոխնախագահը:
Խորհրդարանական ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «խիստ բացասական» է համարում այն հանգամանքը, որ Ղարաբաղը այս տարի ստացել է նույն գնահատականը, ինչ Ադրբեջանը: Ադրբեջանը տարիներ շարունակ է Freedom House-ի կողմից գնահատվել որպես «ոչ ազատ երկիր»:
«Ցավում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւս այս տարի համալրել է ոչ ազատ երկրների շարքը: Դա կարող է որոշակիորեն ազդել նաեւ բանակցությունների վրա», - մտահոգություն հայտնեց Մարտիրոսյանը:
Ղարաբաղի ժողովրդավարության վիճակին տրված գնահատականը ղարաբաղյան կարգավորման հարցում հայկական դիվանագիտությանը զրկում է մի կարեւոր հաղթաթղթից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Միջազգային հանրությունը հասկանում էր, որ Ղարաբաղը չի կարող, լինելով ժողովրդավարության առումով ավելի բարձր աստիճանի վրա, քան Ադրբեջանը, լինել Ադրբեջանի մաս: Եվ սա շատ կարեւոր հաղթաթուղթ էր: Այսօր այլեւս այդ հաղթաթուղթը կորսված է», - հայտարարեց Զուրաբյանը` դրանում մեղադրելով Հայաստանի իշխանություններին:
«Հայաստանի իշխանությունների վերջին տարիներին տարած քաղաքականությունը բերեց նրան, որ Ղարաբաղի իշխանությունները վերածվել են Հայաստանի իշխանության ռեժիմի կցորդի: Ղարաբաղը այլեւս չունի ինքնուրույն ձայն, Ղարաբաղում ընտրությունները անցնում են նույն սցենարով, ինչ որ Հայաստանում», - պարզաբանեց ՀԱԿ-ի համակարգողը:
Իշխող կոալիցիայից մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Freedom House-ի գնահատականներին հակադարձում է սեփական փաստարկները:
«Լինելով այս տարվա մայիսին խորհրդարանական ընտրությունների դիտորդի կարգավիճակով, տեսել եմ ազատ, արդար, թափանցիկ, Հայաստանի համար օրինակելի ընտրություններ Ղարաբաղում: Այնպես որ, համաձայն չեմ այս գնահատականի հետ», - ասաց Սաֆարյանը` միջազգային կազմակերպության դիտարկումները պայմանավորելով ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով, Հարավային Կովկասի նկատմամբ արեւմուտքի ընդհանուր դիրքորոշմամբ, այլ ոչ թե կոնկրետ Ղարաբաղյան կարգավորման գործընթացով: Այդ իսկ պատճառով, Արամ Սաֆարյանը չի կարծում, որ Ղարաբաղը «ոչ ազատ» բնորոշելը կարող է որեւէ ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա:
Freedom House-ի վերջին զեկույցում Հայաստանը կրկին մասամբ ազատ երկրների շարքում է: Կազմակերպության գնահատմամբ, Հայաստանը շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ եւ տարվա ընթացքում չի արձանագրել որեւէ նշանակալի բարեփոխում կամ առաջխաղացում: