Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության` հինգշաբթի օրը հրապարակած տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասով հետընթաց է գրանցվել։ ԼՂ-ն զեկույցում բնորոշվել է որպես «ոչ ազատ» տարածք, նախկին՝ «մասամբ ազատ» գնահատականի փոխարեն։
Այսպիսի գնահատականի համար, զեկույցի համաձայն, հիմք է ծառայել 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժի բացակայության հանգամանքը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը տարօրինակ է համարում նման գնահատականը։ Նրա կարծիքով հեղինակավոր այդ կազմակերպությունը բավարար խորությամբ չի ուսումնասիրել հարցը։
«Freedom House-ը ի՞նչ խմբավորումների, ի՞նչ կուսակցությունների, ի՞նչ մարդկանց խմբերի է համարում ընդդիմադիր։ Արդյո՞ք այդպիսի ուսումնասիրություն արել են։ Չեմ կարծում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի խոսնակը։
Դավիթ Բաբայանի խոսքով, Ղարաբաղում որեւէ մեկը չի կարող թույլ չտալ, որպեսզի մարդը գնա եւ մասնակցի ընտրությունների։ Սա կուսակցությունների ցանկությունն է եւ իրավունքը, ասում է ԼՂ նախագահի խոսնակը՝ հարցնելով. – «Հիմա նրանք օգտվել են ե՛ւ իրենց ցանկությունից, ե՛ւ իրավունքից։ Ի՞նչն է պատճառը, որ սա հաշվի չեն առնում, եւ դնում են այսպիսի գնահատական»։
Լեռնային Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովում իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացված չէ։ Ղարաբաղում վերջին ընդդիմադիր կուսակցությունը Դաշնակցությունն էր, որն էլ 2007-ին մյուս կուսակցություններին միանալով՝ դարձավ իշխող կոալիցիայի անդամ։
Հաշվի առնելով Freedom House-ի գնահատականը՝ ՀՅԴ-ի Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն այսօր խոստովանում է, որ Ղարաբաղում ամեն ինչ իդեալական չէ, եւ իրենք ունեն անհամաձայնություններ իշխանությունների հետ, սակայն դեռեւս ընդդիմադիր ուժ դառնալու պատճառներ չկան։
Քաղաքագետ Մասիս Մայիլյանը պատմում է, որ 2007 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` ապահովելու համար Ղարաբաղի դրական իմիջը:
«Իհարկե, որոշ հետընթաց մենք ապրել ենք, ցավոք սրտի, բայց չեմ կարծում, որ այնքան է ընկել ժողովրդավարության մակարդակը, որ կարելի լինի Ղարաբաղը անվանել որպես ոչ ազատ երկիր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով. - «Բայց, իհարկե, մեր հասարակության, քաղաքական կուսակցությունների, իշխանությունների խնդիրն է, որ ապահովեն երկրում ժողովրդավարական զարգացումները։ Ամեն մի հատված ունի մեղքի իր բաժինը»։