Ըստ աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի` դարեր առաջ հայերն առաջնորդվել են սրբազան հին տոմարով, որը հիմնված է անշարժ արեգակնային տոնացույցի վրա: Հայաձայն դրա` նոր տարին նշվել է արեգ ամսվա արեգ օրը`մարտի 21-ին, ըստ այդմ` հայերը 2011-ը պետք է ոչ թե ճագարի տարի համարեն, այլ երկվորյակի:
Գուրգեն Հովհաննիսյանի պնդմամբ` բավական բարդ տարի է սպասվում, քանի որ Սատուրն մոլորակը կշեռքի նշանի ազդեցության տակ է. նրա խոսքով` 2008-ին գրանցված ճգնաժամը շատ մեղմ կթվա այն ամենի համեմատությամբ, ինչ սպասվում է: