Իրանում 8 մարդ մահապատժի է ենթարկվել

Իրանում այսօր 8 մարդ կախաղան է բարձրացվել:

Ինչպես հաղորդել է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը, մահապատժի ենթարկվածներից 7-ը դատապարտվել էին թմրադեղերի թրաֆիկինգի, 1-ը` անչափահաս աղջկա բռնաբարության մեղադրանքներով:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով` այս տարի Իրանում արդեն ի կատար է ածվել 28, իսկ անցած տարվա ընթացքում` առնվազն 179 մահապատիժ: