Վերջին տարիներին Հին նոր տարվա ամսաթվի շուրջ ստեղծված տարակարծությունները վերացնելու համար Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից տեղեկացնում են, որ Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:
Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան եւ գրիգորյան տոմարների միջեւ տարբերությունը կազմեց 13 օր: Մամլո դիվանի տվյալներով` 21-րդ դարի կեսերին այդ տարբերությունն արդեն կկազմկի 14 օր: