Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Միացյալ Նահանգներ

Կիրակի օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը մեկնել է ԱՄՆ: Այդ մասին այսօր հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Միացյալ Նահանգներում Վեհափառը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը: