Տավուշի մարզի զորամասերից մեկում դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը երկուշաբթի օրը մահացել է: Զորամասի` արդեն նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը ձերբակալված է, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով Սերգեյ Կարապետյանն ու զորամասի հրամանատարական կազմի եւս երկու սպաներ երկուշաբթի օրը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Տարոն Ենգիբարյանը շուրջ 10 օր անգիտակից վիճակում պառկած էր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան՝ հրամանատար Կարապետյանի եւ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ մի քանի երիտասարդների միջեւ, որոնց հետ նաեւ Տարոնն էր եղել: Երիտասարդները գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու: Սերգեյ Կարապետյանը նրանց նկատել է զորամասի անցագրային մուտքի մոտ եւ մահացածի հարազատների փոխանցմամբ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել: Ծագել է վիճաբանություն, ծեծկռտուք եւ երբ տղաները նստել են մեքենան եւ փորձել են հեռանալ, հրամանատարը` Սերգեյ Կարապետյանը, կրակել է մեքենայի անվադողերին, այնուհետեւ պահանջել է նրանց բերել զորամասի շենքի երկրորդ հարկում տեղակայված իր սենյակ։ Մահացածի հարազատների տեղեկություններով, երբ նա սկսել է կրակահերթ արձակել սենյակի պատերին, երիտասարդները վախից փորձել են երկրորդ հարկից թռչելով փախչել, ինչի հետեւանքով Տարոն Ենգիբարյանը ստացել է ծանր գանգուղեղային տրավմա: Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Շտապ օգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանից տեղեկացանք, որ երիտասարդը մահացել է առանց գիտակցության գալու:
Տարոն Ենգիբարյանը մի քանի շաբաթ առաջ էր ավարտել զինվորական ծառայությունը: Պապի՝ Գրիգոր Ենգիբարյանի փոխանցմամբ, երիտասարդը պատրաստվում էր շարունակել ուսումը: Իջեւանի զորամասի հրամանատարին Տարոնի պապը հարցնում է` եթե տղաները օրենք էին խախտել, թող ոստիկան կանչեր, ինչո՞ւ էր որոշել անձամբ պատժել երիտասարդներին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն հարցը բարձրացրեց:
«Տեղի ունի իշխանության չարաշահում, իշխանության գերազանցում եւ զենքի ապօրինի օգտագործում: Նախ, առաջին հերթին` ինչպե՞ս են այդ քաղաքացիական անձինք հայտնվում այդ բարձրաստիճան սպայի աշխատասենյակում: Եվ հետո` որտեղից է այդ պահին ավտոմատ հրազենը հայտնվում սպայի ձեռքին: Սա շատ տիպիկ մոդելային օրինակ է, երբ որ զենքով մարդը իր լիազորությունները եւ իր պաշտոնը օգտագործում է, հրազենի կիրառմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ այն դեպքում, երբ դա ոչ պատերազմական գործողություն է, ոչ հարձակման կասեցման իրավիճակ: Մոդել` որը ինչ-որ խնդիրների լուծման համար դառել է օրինաչափ մեր երկրում: Այսինքն` մեր մոտ հրացանավոր մարդը ամեն ինչ որոշող է», - ասում է իրավապաշտպանը:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք կառաջադրվի օրենքով սահմանված ժամկետում:
«Զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության» փաստի առիթով քրեական գործ է հարուցված խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: