ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հարավում շաբաթ օրը հրապարակային միջոցառման ժամանակ կրակոցներ են արձակվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի եւ տասնյակ այլ անձանց վրա: 6 մարդ զոհվել է, 12-ը, այդ թվում` Գիֆորդսը, վիրավորվել:
Սպանվածների թվում են 9-ամյա մի աղջիկ, որի ինքնությունը չի հրապարակվում, եւ դաշնային դատավոր Ջոն Ռոլը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուսան քաղաքի նպարեղենի խանութի մուտքի մոտ, որտեղ դեմոկրատ կոնգրեսականը հանդիպում էր իր հարյուրավոր ընտրողների հետ:
CNN-ի փոխանցմամբ` Գիֆորդսը թափանցող վիրավորում է ստացել գլխից, նրա, ինչպես նաեւ վիրավորվածներից եւս 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այդուհանդերձ, կոնգրեսականի վիրահատությունից հետո Թուսանի Համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկ Փիթեր Ռին լավատեսորեն է արտահայտվել նրա ապաքինման հավանականության առնչությամբ եւ ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռական կլինեն այդ առումով:
Փաստի կապակցությամբ ձերբակալվել է մի տղամարդ` Ջերեդ Լի Լաֆները, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով Արիզոնայի իրավապահներին: Այլ աղբյուրներ` նույնպես իրավապահ մարմիններից, փոխանցել են, որ Լաֆները 22 տարեկան է: Հարձակման հնարավոր շարժառիթների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «աննկարագրելի ողբերգություն» է որակել տեղի ունեցածը: Նա հայտնել է, որ դեպքի վայր է գործուղել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլերին:
Կատարվածը դատապարտել են Արիզոնայից հանրապետական սենատոր, ԱՄՆ-ի նախագահի նախին թեկնածու Ջոն ՄըքՔեյնը, Գաբրիել Գիֆորդսի այլ գործընկերներ:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, թե սարսափած է տեղի ունեցածով:
40-ամյա Գաբրիել Գիֆորդսը տիեզերագնաց Մարկ Քելիի կինն է: Դեմոկրատական կուսակցությունում նրան բնութագրում են որպես «ծագող աստղ», որը հավակնում է սենատոր դառնալ: