«Չորրորդ ինքնիշխանության» խմբագիրը գրում է. - «Ամանորը մոտ է: Միամիտ ենք դառնում եւ մեր կյանքից ուզում ենք ջնջել այն ամենը, ինչ խանգարել է ու խանգարում է: Եվ հեքիաթին հավատացող երեխայի պես մանկանում ենք: Մանուկը ազատ է, ազատ է մինչեւ այն պահը, երբ մեծերը` ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները կփորձեն նրան «խելքի բերել»: Եվ «խելքի գալուց» հետո շատերը կորցնում են Աստծո տված ամենամեծ պարգեւը` Ազատությունը… Երկրում միակ հնարավոր եւ ճիշտ երեւութը պայքարն է հանուն ազատության: Դժվար, քայլ առ քայլ, ապարդյուն թվացող, բայց անդադար, աննահանջ պայքարը` հանուն երկրի, հանուն Մանկան ապագայի, այն Մանկան, ում դեռ չենք հասցրել փչացնել»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին հարցնում է. - «Սպասվում էր, որ քաղբանտարկյալների հիմնական մասին մինչեւ հունվար ազատ կարձակեին, բայց այդ մարդիկ դեռ անազությամ մեջ են: Ավելին` խոսվում է, որ ոչ բոլորին են ազատ արձակելու»: Խաչատրյանը արձագանքում է. - «Մեզ համար առաջին խնդիրը քաղբանտարկյալների ազատությունն է: Այդ պրոցեսը շարունակվելու է: Դա կախված է նրանից, թե ինչ ճնշումներ կլինեն ներսից ու դրսից: Մենք պարտավոր ենք դրա համար ամեն ինչ անել: Հիմա ավելի պետք է անենք: Քաղբանտարկյալների առկայությունը նաեւ միջազգային կազմակեպությունների ամոթն է: Ես կարծում եմ, որ պետք է ճնշումն ուժեղացնել, պայքարի նոր ձեւեր կիրառել: Ինքս շատ ավելի իրատես եմ, տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունը այդքան ռեսուրս էլ չունի քաղբանտարկյալ ունենալու համար, որովհետեւ եկող տարվա քաղաքական, տնտեսական խնդիրները լուծելու համար նրան անհրաժեշտ է տարբեր երկրների, միջազգային կառույցների աջակցությունը: Այդ աջակցությունը կստանանք միայն այն դեպքում, երբ իրենք իսկապես համոզված լինեն, որ մեր երկիրը իր խոսքի տերն է»:
7 or.am-ը գրում է. - «Ուկրաինան եւ Հայաստանը միջպետական պայմանագիր են կնքել, որի համաձայն Ուկրաինան մտադիր է 300 հազար տոննա ցորեն ներկրել Հայաստան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մատակարարումն ապահովող ուկրաինական ընկերության նախագահ Ռոբերտ Բրովդին: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ մատակարարման ծավալը կազմում է մոտ 1 միլիոն տոննա, սակայն Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ կնքված համաձայնագիրը նախատեսում է 300 հազար տոննա հացահատիկի մատակարարում հայաստանյան շուկա»:
news.am-ը գրում է. - «Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցը դեկտեմբերի 31-ը գիշերը` ժամը 12-ից մինչեւ 4-ը ընկած հատվածում, տարբեր գործակալություններում տատանվում է 10-80 հազար դրամի սահմաններում»: