Առատ ձյունը եւ քամիները կաթվածահար են արել հաղորդակցությունը ԱՄՆ-ի Արեւելյան ափին

Առատ ձյունը եւ ուժեղ քամիները կաթվածահար են արել հաղորդակցությունը Միացյալ Նահանգների Արեւելյան ափին:

Ակնկալվում է, որ Նյու Յորքում ձյան շերտը կարող է կազմել 60 սանտիմետր:

Շատ օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ:

Ուղեւորափոխադրումների խնդիրը է'լ ավելի է բարդացել, քանի որ նույն` առատ ձյան պատճառով դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Նյու Յորքի եւ Բոստոնի միջեւ: