ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:
Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԵՊՀ խորհրդի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Համալսարանի ռեկտորի հաշվետվությունը` 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Հավանություն է տրվել նաեւ ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը, հաստատվել է հաջորդ ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը:
Անդրադառնալով ներկայացված հաշվետվություններին` նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք:
«Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, եւ չկա որեւէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահը խոսել է նաեւ իրականացված սոցիալական ծրագրերի մասին. - «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ եւ ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին եւ համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք եւ շարունակում ենք արդեն ոչ միայնհամալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»: