Հայաստանի ազգային կինոկենտրոնը Երեւանի պետական համալսարանի հետ միասին ստեղծել է կինոակումբ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այդ կինոակումբում փորձում են ներգրավել բոլոր բուհերի ուսանողներին եւ այնտեղ ամբողջ տարին հայկական ֆիլմերի քննարկումներ կազմակերպել:
Կինոակումբը ստեղծվել է «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում, ըստ Գեւորգ Գեւորգյանի եղել են բազմաթիվ նորույթներ` հոբելյաններ, կինոգրախոսականներ եւ այլն:
Գեւորգյանը ասում է, որ այս տարի Ազգային կինոկենտրոնը 5 անիմացիոն ֆիլմ է հանձնել, ինչպես նաեւ «Գժուկ» մանկական - երգիծական ծրագրի 4 թողարկում, 4 դեբյուտային եւ 4 ուսանողական ֆիլմեր:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նպատակը ոչ միայն ֆիլմերի նկարահանման համար միջոցներ եւ հնարավորություններ ապահովելն է, այլ նաեւ առահասարակ կինոն տարածելը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս:
«Մեր գործունեության մեջ ամենակարեւորը կինոմշակութային քաղաքականությունն իրականացնելն է, հայկական կինո ստեղծելը, տարածելն է», - ասաց Գեւորգյանը:
Նրա խոսքով` հայկական ֆիլմարտադրությունը բացի ֆինանսներից, բարի խոսքի, բարի վերաբերմունքի հետ միասին կարիք ունի պրոֆեսիոնալ դերասանների, ռեժիսորների, օպերատորների եւ այլ մասագետների, քանի որ լուրջ ֆիլմ նկարահանելու համար հաճախ պակասում են համապատասխան մասնագետները:
«Այսօր ով տեսախցիկը ձեռքն է վերցրել ու մի անգամ հարսանիք է նկարել, ասում է` ես օպերատոր եմ: Երբ անհրաժեշտ է մեծ կինո նկարարհանել եւ օպերատոր է պետք, մենք սկսում ենք փնտրել», - օրինակ բերեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը: