Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունում է, որ բազմաթիվ սփյուռքահայեր, բախվելով կոռուպցիային, հրաժարվում են Հայաստանում ներդրումներ անելու մտադրությունից:
Հինգշաբթի օրը կայացած տարեվերջյան մամլո ասուլիսին Սփյուռքի նախարարը ասաց, որ շատ սփյուռքահայեր հիասթափվել եւ հետ են գնացել:
«Այստեղ ես կարծում եմ, որ հիմնական բարդությունն այն է, թե ով է նրանց ֆինանսական գործընկերը: Շատ հաճախ գործընկերոջ սխալ ընտրությունն է դառնում նրանց հիասթափության պատճառը: Մեր հայաստանյան հատվածի ընկերներին, չգիտեմ ինչու, թվում է, թե կարելի է սփյուռաքահայերին խաբել», - նշեց Հրանուշ Հակոբյանը:
Սակայն նախարարը բերեց նաեւ դրական օրինակներ. - «Ունենք նաեւ շատ կայացած բիզնեսներ` շինարարության, գորգագործության, ադամանդագործության, սպասարկման ոլորտի, հյուրանոցային տնտեսության հետ կապված, որտեղ սփյուռքահայերը իրենց շատ լավ են զգում»:
Այդուհանդերձ, Սփյուռքի նախարարությունը պարբերաբար քննարկումներ է կազմակերպում սփյուռքահայ գործարարների հետ` փորձելով վեր հանել խնդիրները, ինչը հնարավորություն կտա օրենսդրական բարեփոխումների միջոցով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ոչ միայն սփյուռքահայ, այլեւ հայաստանցի գործարարների համար:
Ամփոփելով նախարարության գործունեությունը` Հրանուշ Հակոբյանն ասաց, որ 2010 թվականը դարձավ «դարձավ հաստատման, Սփյուռքի հիմնախնդիրների վերհանման եւ վստահության ավելացման տարի»:
Նրա խոսքով` տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս կազմակերպվել են Սփյուռք - Հայաստան մերձեցմանը միտված բազմաթիվ գիտա - կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, համաժողովներ, քննարկումներ: Իրականացվել եւ շարունակում են իրականացվել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, սփյուռքահայ համայնքները հայալեզու դասագրքերով ապահովելու եւ մի շարք այլ ծրագրեր:
Սփյուռքի հիմնախնդիրներից Հակոբյանը առանձնացրեց խառը ամուսնությունների թվի ավելացումը` տեղեկացնելով, որ թեեւ գլոբալացաման պայմաններում որեւէ մեկը չի կարող միջամտել մարդկանց անձնական կյանքին, սակայն ջանքեր ենք գործադրում նման ընտանիքներում հայ ինքնության պահպանման ուղղությամբ: Մասնավորապես, հրատարակվել է գիրք, որում արծարծվում են այդպիսի ընտանիքներում ինքնության որակների պահպանման հարցերը: Երկրորդ հիմնախնդիրը Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման խնդիրն է, երրորդը` տեղեկատվական անվտանգության ապահովումը:
Սփյուռքի նախարարը նաեւ տեղեկացրեց, որ նախարարությունը հռչակել է համազգային կարեւորության 5 հիմնական սկզբունքները, որոնք են` նպաստումը պետության զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պայքարը սփյուռքի ուծացման դեմ եւ համախմբումը հայոց եկեղեցու շուրջ:
Նախարարությունում այս տարի մշակվել է հայրենադարձության հայեցակարգ, որի շրջանակներում առաջիկայում կշրջանառվի համապատասխան օրինագիծ: Չմանրամասնելով դրա բովանդակությունը` Հրանուշ Հակոբյանը միայն ասաց, թե այն նպատակ ունի նպաստել կամավոր հայրենադարձությանը:
Հակոբյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին օրերս Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ցավալի համարեց դրանք եւ դատապարտեց բռնության ցանկացած փաստ:
«Վստահ եմ, որ Ռուսաստանի իշխանությունները կկարողանան կանխել այն ամենը, ինչ որ տեղի է ունենում, եւ այդ բոլորը չպետք է ազդի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ զարգացումների վրա», - շեշտեց Սփյուռքի նախարարը:
Հիշեցնենք, օրերս Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ռուսական ազգայնական խմբավորումները զանգվածային անկարգություններ էին կազմակերպել, որոնց ընթացքում բռնություններ էին իրականացվել կովկասցիների, այդ թվում նաեւ հայազգի երկտասարդների նկատմամբ: