Դավութօղլու. «Թուրքիայի սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Պաշտոնական Անկարան միշտ սատարել է եւ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով թուրքական Haber 7 հեռուստաալիքը, Դավութօղլուն ասել է նաեւ, որ Թուրքիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու համար: