Ամփոփելով տարին` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն անդրադարձան հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին:
Ճարտարագիտականի ռեկտորն իր ղեկավարման 5 տարիների ընթացքում շուրջ 18 դասախոսի հեռացրել է հենց կաշառակերության համար: Ըստ նրա` արդյունավետ պայքարի միջոցը ուսանողական խորհրդի եւ առհասարակ ուսանողների հետ համագործակցությունն է:
«Կաշառակերության համար դասախոսին հեռացնելը բավական երկար եւ բարդ գործընթաց է, իսկ այլ պատրվակով նման դասախոսների հեռացնելը իր արդյունքը չի տալիս»,- կարծում է Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` նշելով, որ կոռուպցիայի դեպ պայքարի արդյունավետ միջոցներից է թափանցիկության աստիճանի բարձրացումը: