Լոնդոնի Արքայական արդարադատության դատարանը, BBC-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը որոշում է կայացրել ինտերնետային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու օգտին:
Երեքշաբթի օրը բրիտանական դատարանը որոշել էր 200 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 316 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին, սակայն ժամեր անց շվեդ դատախազների կողմից ներկայացված գանգատի արդյունքում 39-ամյա ավստրալացուն ասվել էր, որ նա պետք է մնա բանտում եւս առնվազն 48 ժամ` մինչեւ որոշում կայացվի շվեդական կողմի գանգատի առնչությամբ:
WikiLeaks-ի հիմնադրին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության եւ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ:
39-ամյա ավստրալացին հերքում է առաջադրված մեղադրանքները եւ պնդում, թե դրանք նպատակ ունեն ճնշում գործադրել ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կայքի նկատմամբ: