Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները:
Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, իսկ ԱԼՄ հեռուստաընկերությունը` «Երեւան» հեռուստաընկերությանը:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը: Միայն հանձնաժողովի անդամ Արա Թադեւոսյանը «Ա1+»-ին 2 միավոր տվեց, իսկ «Արմնյուզ»-ը ստացավ 44 միավոր: ԱԼՄ-ն, իր հերթին, ստացավ 32 միավոր, իսկ նրա հետ մրցող «Երեւան» հեռուստաընկերությունը՝ 40 միավոր:
Հանձնաժողովի անդամները միաձայն 48 միավոր գնահատեցին ներկայումս գործող մի շարք հեռուստաընկերությունների հայտերը:
Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
Հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը։
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը հինգշաբթի օրը ներկայացրեց արդեն 13-րդ անգամ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու պատճառները:
«Կեղծ են եւ «Հոբինգթոն Մենեջմենթ Լիմիթիդ» ընկերության կողմից տրված փաստաթղերը, եւ «Ռոջեսթոն Լոգիսթիքս Լիմիթիդ» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը: «Ռոջեսթոն Լոգիսթիքս» ընկերության տված ֆինանսական օժանդակության փաստաթուղթը կնքվել էր «Ռոջերսոն» կնիքով: Մեծ Բրիտանիայի պաշտոնական իրավասու ռեգիստրը վարող ձեռնարկությունների մարմինը մեզ տեղեկացրեց, որ եղել է նման մի ձեռնարկություն Մեծ Բրիտանիայում, որը իր գործունեությունը դադարեցրել է 2007 թվականին», - ասաց Ամալյանը:
«Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Գրիգոր Ամալյանի հայտարարությունները:
«Ռոջեսթոն Լոգիսթիքս Լիմիթիդ» կորպորացիան, որը իր մասնաճյուղերով նաեւ Ռուսաստանում է աշխատում, ներկայացրել է գումարներ, դրա համար էլ կնիքը երեւի կրկնվում է, որովհետեւ դա ընդհանուր մի կորպորացիա է, որը տարբեր երկրներում ունի իր մասնաճյուղերը: Դա ես բացատրում եմ պարոն Ամալյանին` ի գիտություն ապագայի համար», - ասաց Մովսեսյանը:
Գրիգոր Ամալյանը նաեւ հայտարարեց, որ «հանձնաժողովը բացառապես հակված չէ կարծել, որ այդ կեղծ կամ անվավեր փաստաթղթերը «Մելտեքս»-ի նախաձեռնությունն են»:
«Գուցե մարդուն թյուրիմացության մեջ են գցել, այսպես կոչված «մեռյալ հոգիները», - ասաց Ամալյանը:
Ի պատասխան այս հայտարարության, Մովսեսյանը պնդեց, որ «մեռյալ հոգիները» որակված ընկերությունները գոյություն ունեն:
Մրցույթի արդյունքների հրապարակմանը ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մրցույթը գնահատեց որպես «ֆարս».- «Հայտնի է, որ հանձնաժողովը ընդամենը գործիք է, իսկ այս բոլոր հարցերը լուծվում են իշխանական ամենաբարձր ատյաններում»:
Մրցույթի արդյունքների հրապարակման նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մեսրոպ Մովսեսյանը, մասնավորապես, ասել էր. - «Ակնկալիքները բոլորիս մոտ էլ մեկն է` Հայաստանը իսկապես բարեփոխումների ճանապարհի՞ն է, թե՞ ոչ: Ես ենթադրում եմ, որ սա շատ լավ շանս է տրված` դրսեւորել բարի կամք եւ դեպի բարեփոխումներ գնալու ճանապարհը: Ես ուզում եմ հավատալ, որ կլինի անաչառ որոշում եւ կլինի բոլորի համար շուտվանից սպասվող երեւի ցանկությունների լուծման ձեւ»:
«Համարում եմ, որ «Ա1+»-ի այս տարվա առաջարկած փաթեթը բավականին լուրջ փաթեթ է եւ բավականին ուժեղ փաթեթ է, որը հույս է ներշնչում հաղթանակի», - նշել էր Մովսեսյանը` չբացառելով իրենց հաղթանակը. - «Եթե բացառեի, չէի էլ մասնակցի մրցույթի»:
Եվրադատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատել է, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության` ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին` որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում: Սակայն հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրադատարանի որոշումը միայն մասամբ են կատարել` գումարն են վճարել:
Մրցույթի արդյունքների հրապարակմանը անմիջապես արձագանքել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` դատապարտելով «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու մասին ՀՌԱՀ-ի որոշումը:
«Ա1 +» հեռուստաընկերությանն աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում «ոչ պրոֆեսիոնալ եւ կանխորոշված» է բնորոշել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը` «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելու մասին:

«Ա1+»-ին եթեր չտրամադրելու պատճառները

«Ա1+»-ն հավատում էր հաղթանակին